13 Օգոստոսի, 2008
Այսօր հեռախոսազրույց է տեղի ունեցել Նախագահ Սերժ Սարգսյանի եւ ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւի միջեւ: Նախագահ Սարգսյանն իր եւ հայ ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել Դմիտրի Մեդվեդեւին վերջին օրերի ընթացքում Հարավային Օսեթիայում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների արդյունքում խաղաղ բնակչության, այդ թվում` Ռուսաստանի քաղաքացիների եւ ռուս խաղաղապահների շրջանում տեղ գտած մեծաթիվ զոհերի կապակցությամբ:
Հեռախոսազրույցի ընթացքում ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւը Սերժ Սարգսյանին տեղեկացրել է ստեղծված իրավիճակից դուրս գալուն ուղղված բանակցությունների ընթացքի մասին:
Երկու երկրների նախագահները պայմանավորվել են անհրաժեշտության դեպքում անցկացնել լրացուցիչ խորհրդատվություններ հետագա զարգացումների վերաբերյալ:
Monday, August 18, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment