Tuesday, August 26, 2008

ԱՄԵՐԻԿՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒՄ ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ «ԿՈԼՈՒՄԲԻԱՅԻ ՇՐՋԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Է ԱՆՈՒՄ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՎԵՐՆԱԳՐՈՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄ

ՎԱՇԻՆԳՏՈՆ, 25 ՕԳՈՍՏՈՍԻ, ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Congressional ամերիկյան եռամսյա պարբերականում լույս է տեսել «Կոլումբիայի շրջանը հայտարարություն է անում Հայոց ցեղասպանության վերաբերյալ» վերնագրով մի հրապարակում, որին մեր ուշադրությունն է հրավիրում Ամերիկայի Հայոց ցեղասպանության թանգարանը: Թանգարանը նշում է, որ պարբերականը տեղեկատվության անկողմնակալ եւ հեղինակավոր աղբյուր է: Ստորեւ ներկայացնում ենք նշված հրապարակումը: «Անցյալ տարվա երկրորդ կեսին Թուրքիայի կառավարությունը ճնշում գործադրեց օրենսդիրների վրա` զգուշացնելով Միացյալ Նահանգներին պաշտոնապես չընդունել հայերի մեկ դար առաջվա կոտորածը որպես ցեղասպանություն: Ակնհայտորեն, Կոլումբիայի շրջանի Գոտիավորման խորհրդին այդքան հեշտ չէ վախեցնել: Համաձայն հանրային գրառումների` քաղաքի գործակալությունն իր հավանությունն է տվել, որպեսզի նախկին Դաշնային ամերիկյան ազգային բանկի շենքը վերածվի Ամերիկայում Հայկական ցեղասպանության թանգարանի: «Թանգարանի այցելուները կընկալեն Հայկական ցեղասպանությունը որպես մարդկության դեմ ժամանակակից հանցանքների նախատիպ, ներառյալ Հոլոքոստը, Կամբոջան, Ռուանդան եւ Դարֆուրը»,- ասում է թանգարանի ինտերնետային կայքը:Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայերի մահն ընդունելու բանավեճը տաքացավ Կոնգրեսում, երբ Բուշի վարչակազմի պաշտոնյաները զգուշացրեցին, որ այդպիսի քայլը կվտանգի ԱՄՆ-ի հարաբերությունները Թուրքիայի հետ: Բանաձեւն ընդունվեց պալատի Արտաքին գործերի կոմիտեում, բայց երբեք չուղարկվեց նիստերի դահլիճ»:

No comments: