Tuesday, October 14, 2008

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 21-Ը ՈՂՋ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՏՈՆՆ է

Թեհրանում ՀՀ դեսպանությունն այս տարի Սեպտեմբերի 21-ը տոնեց յուրովի խտրականություն դնելով մեր համայնքում աշխատող կառույցների միջև: Դժբախտաբար, առաջին անգամը չէ, որ նման մոտեցում է ցուցաբերում ՀՀ դեսպանությունը չհրավիրելով որոշ միությունների և կառույցների: Թե ինչ արդարացում կգտնվի այս մոտեցման համար չի հետաքրքրում մեզ: Մեր կարծիքով, Սեպտեմբերի 21-ը ողջ հայության տոնն է և ցանկացած հայ մարդ տոնում է այդ օրը, անկախ գաղափարական և դասակարգային պատկանելիությունից: Հուսանք, հանուն ազգային գերագույն շահերի, այս վերջին ճշմարտությունը լավ ընկալեն բոլորը:

No comments: