Tuesday, October 14, 2008

ԱՎԱՐՏՎԵ±Ց ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆԸ

Ըստ հավաստի աղբյուրների, շուտով ավարտվելու է ԻԻՀ-ում ՀՀ լիազոր և արտակարգ դեսպան Կարեն Նազարյանի գործունեության ժամանակարջանը: Տեղեկությունների համաձայն պրն. Նազարյանը 2008թ. վերջավորության թողնելու է Թեհրանը: Առայժմս մեզ հայտնի չէ, թե ով է փոխարինելու պրն. Նազարյանին: Ինչևէ, հուսանք, որ գործող դեսպանը բավական փորձ կուտակած կլինի գալիք տարիներում և ավելի բարձր պաշտոններում հայ ժողովրդի և Հայաստանի Հանրապետության շահին ի գործ դնելու համար: Իսկ ապագայում Իրան ոտք դնող հավանական դեսպանին առաջարկում ենք, մինչ Թեհրան ժամանելը ոչ միայն ուսումնասիրի Իրանական այլ նաև մեր համայնքային իրականությունները: Վերջում ՀՀ ներկա և գալիք բոլոր դեսպաններին ու պաշտոնյաներին մաղթում ենք քաջառողջություն և հաջողություն Հային ու Հայաստանին էլ ավելի լավ և ազնիվ ծառայելու համար:

No comments: