Thursday, October 30, 2008

ԱՄՆ հրեական ընկերությունները Թուրքիայից ավելի քան $3 մլն. են ստացել Հայոց ցեղասպանության ժխտման լոբբիացման համար

PanARMENIAN.Net/ 22.10.2008-Թուրքիան ԱՄՆ հրեական լոբբից վարձել է Ջորջ Բուշի վարչության նախկին պաշտոնյային Հայոց ցեղասպանության ճանաչմանը հակագործելու համար: Այդ մասին PanARMENIAN.Net-ին հաղորդել է Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի (ANCA) մամլո քարտուղար Էլիզաբեթ Չուլջյանը: Նրա խոսքերով, Նոամ Նեսները ԱՄՆ Կոնգրեսում ներկայացնում էր թուրքահակ ուղղությունը եւ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւից հրաժարվելն իր առաջնային խնդիրն է դարձրել: «Եթե Թուրքիան ջանար ի բարօրություն, նա ստիպված չէր լինի գումար ծախսել, որպեսզի կարողանար խաղարկել հրեական լոբբին: Ցավոք, արտասահմանյան կառավարությունից ամսական $8500 ստանալով՝ Neusner Communications Inc. սպառնալիքի տակ է դնում ԱՄՆ հրեական լոբբիի վարկը՝ որպես ցեղասպանությունների հակառակորդ եւ մարդու համապարփակ իրավունքների պաշտպան»,- նշել է ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Neusner Communications Inc. զբաղվում է նրանով, որ իրականացնում է հեռախոսազանգեր եւ պարբերաբար էլեկտրոնային նամակներ է ուղարկում հրեական առաջնորդներին, որոնք առաջին պլան են մղում Թուրքիայի եւ Իսրայելի հարաբերությունները, եւ աջակցում է ԱՄՆ-ում գտնվող հրեական եւ թուրքական հասարակական խմբավորումների միջեւ աշխատավորական հարաբերությունների ստեղծմանը: Neusner Communications Inc. մեկն է այն չորս ընկերություններից, որոնք ներկայումս ներկայացնում են Թուրքիայի կառավարության շահերը՝ ներառյալ DLA Piper, Fleishman Hiliard եւ Gephardt Group, որոնք ընդհանուր առմամբ տարեկան ավելի քան $3 միլիոն են ստանում իրենց ծառայությունների համար: ԱՄՆ-ում Թուրքիայի դեմքը «պարզելու» քարոզարշավը գլխավորում է հանրապետական փոքրամասնության առաջնորդ Դիկ Հեֆորդտը եւ Ներկայացուցիչների պալատի նախկին առաջնորդ Դիկ Արմին:

No comments: