Ինտերնետով միջազգային հանրությունը Հայաստանի մասին հիմնականում տեղեկացվում է ադրբեջանական եւ թուրքական կայքերից, ինչի արդյունքում սխալ կարծիք է ձեւավորվում երկրի մասին: Նման կարծիք սեպտեմբերի 25-ի ասուլիսում հայտնեց ԱՄՆ-ի «Հարեյան» հանրային լրատվական ընկերության տնօրեն Արմեն Հարեյանը:
«Եթե Հայաստանի մասին ցանկանում ես որեւէ տեղեկություն իմանալ, ապա որոնումից հետո հիմնականում հայտնվում են նյութեր, որոնց աղբյուրը ադրբեջանական ԶԼՄ-ներն են: Իսկ սա նշանակում է, որ մենք գտնվում ենք լրատվական շրջափակման մեջ, իսկ այս բացթողումը կարող է մեծ վնասներ հասցնել մեր երկրին»,- նշեց Ա.Հարեյանը:
Նա հայաստանյան ԶԼՄ-ների ղեկավարներին առաջարկեց համագործակցել www.google.com, www.yahoo.com եւ այլ ինտերնետային կայքերի հետ, որպեսզի անգլերեն եւ ռուսերեն նյութերը տեղադրվեն այդ կայքերում եւ այդպիսով հասանելի լինեն միջազգային հանրությանը: Ա.Հարեյանը առաջարկեց նաեւ հիմնել մի կենտրոն, որը կզբաղվի այդ կայքերում Հայաստանի վերաբերյալ տարբեր հրապարակումների տեղադրումով: Իսկ նյութերը, «Հարեյան» ընկերության տնօրենի խոսքերով, պետք է թարգմանվեն այնպես, որպեսզի որոնումից հետո, մասնավորապես, հապավումները ճիշտ ընկալվեն:
Sunday, October 5, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment