«Հայ Յեղափոխական դաշնակցությունը (ՀՅԴ) դեմ է ազատագրված տարածքները Ադրբեջանին վերադարձնելուն»,- հոկտեմբերի 20-ի ասուլիսում հայտարարեց ՀՅԴ-ի Հայ դատի գրասենյակի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման միակ ճանապարհն այն է, որ Ադրբեջանը հաշտվի Արցախը մեկընդմիշտ կորցնելու իրողության հետ: «70 տարի ԽՍՀՄ-ի շնորհիվ Ադրբեջանը վայելել է Ղարաբաղը: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, բնականաբար, նա կորցրել է Արցախը եւ պետք է հաշվի նստի այդ փաստի հետ»,- ասաց Կ.Մանոյանը:
Ըստ ՀՅԴ-ի ներկայացուցչի, նորություն չէ, որ Դաշնակցությունը ԼՂՀ հակամարտության լուծման հարցում, մասնավորապես, տարածքների վերադարձի առնչությամբ, հակասություններ ունի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Պատասխանելով հարցին, թե ինչպես են դաշնակցականները վերաբերվում Ս.Սարգսյանի ժամանակին արված այն հայտարարությանը, թե Աղդամը հայկական հող չէ, Կ.Մանոյանը նշեց, որ ՀՅԴ-ականների հետ զրույցում Ս.Սարգսյանը հերքել է իր այդ արտահայտությունը:
Այն հարցին, թե ի՞նչն է ՀՅԴ-ին պահում կոալիցիայում, երբ այդ կուսակցությունը թե' հայ-թուրքական հարաբերությունների, թե' ԼՂՀ հակամարտության լուծման հարցերում լուրջ տարաձայնություններ ունի գործընկեր կուսակցությունների եւ նախագահի հետ, Կ.Մանոյանը պատասխանեց. «Մեզ կոալիցիայում պահում է գործընկերներին համոզելու, նրանց վրա ազդելու մեր հնարավորությունը»: Ըստ նրա, երբ ՀՅԴ-ն այլեւս ազդեցություն չի ունենա իշխանության մաս կազմող մյուս ուժերի վրա, դուրս կգա կոալիցիայից:
Monday, October 27, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment