Saturday, October 18, 2008

Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանը ինքնավարությունների՞ են բաժանելու

Թուրքական եւ ադրբեջանական աղբյուրների տեղեկատվության համաձայն, Բաքուն եւ Անկարան մտադրված են ուժեղացնել Վրաստանի վրա գործադրվող ճնշումը երկրի «ֆեդերալիզացիայի» հասնելու նպատակով: Թուրքիան եւ Ադրբեջանը մտադրված են Թբիլիսիից պահանջել վերադարձնել Աջարիայի իրական ինքնավարությունը, Քվեմո-Քարթլի շրջանի ադրբեջանական փոքրամասնությանը հատուկ կարգավիճակ հատկացնել եւ Վրաստան հայրենադարձել թուրք-մեսխեթացիներին: Շաբաթ օրը Ադրբեջանի տեղեկատվական գործակալությունները, վկայակոչելով երկրի ԱԳՆ-ն, հաղորդել են այն մասին, որ Բաքուն ձեռնարկել է Քվեմո-Քարթլի (ադրբեջաներեն՝ Բորչալի) վրացական շրջանի բնակիչներին ադրբեջանական քաղաքացիության զանգվածային հատկացում: Աղբյուրի խոսքերով, անձնագրերի հատկացման գործընթացի ավարտից հետո Ադրբեջանը մտադրված է Թբլիսիից պահանջել շրջանին ինքնավարության կարգավիճակ հատկացնել, իսկ մերժվելու դեպքում այնտեղ զորք մտցնել: «Վրաստանում թյուրքական տարրի անվտանգության երաշխիքների» մասին էր խոսում նաեւ Թուրքիայի անանուն աղբյուրը, որին նախորդ շաբաթ ցիտել էր ստամբուլյան Milliyet-ը: «Տարբեր մակարդակներով ֆեդերացիայի» ստեղծումը Վրաստանի տարածքային ամբողջականության պահպանման միակ երաշխիքն է հանդիսանում, գտնում է թուրք դիվանագետը: Ադրբեջանական ինքնավարության ստեղծումից բացի Անկարան մտադրված է Թբիլիսիից պահանջել «վերադարձնել իրական ինքնավարությունն» Աջարիային եւ Վրաստան հայրենադարձել բոլոր թուրք-մեսխեթացիներին՝ նրանց նույնպես հատուկ կարգավիճակ հատկացնելով: Աջարիայի ինքնավարությունը, որը ձեւականորեն պահպանվել է մինչ օրս, փաստացիորեն լուծարվել էր Սահակաշվիլիի կառավարության կողմից 2004թ.: Այդ ժամանակից ի վեր Թբիլիսին հանրապետության ինտենսիվ «վրացականացում» է անցկացնում՝ պարտադրելով, մասնավորապես, աջարիացիներին գրանցվել որպես «վրացի-մուսուլմաններ»: Աքսորված թուրք-մեսխեթացիների վերադարձը, որի մասին Վրաստանի խորհրդարանը հայտարարել էր 2007թ. հունիսին, արգելակվում է նման պատճառներով: Հայրենադարձներից պահանջում են իրենց վրացի ճանաչել եւ «վերականգնել իրենց վրացական ազգանունները», ինչին թուրք-մեսխեթացիների մեծ մասը չի համաձայնում, գրում է RBC-daily-ն:

No comments: