Հոկ. 22-ին Հայաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է Պաշտպանության մասին օրենքը: Այն ներկայացնելով, Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է, թե օրինագիծը սահմանում է Պաշտպանության նախարարության եւ Գլխավոր շտաբի լիազորությունները, պարունակում է շտաբի իրավական կարգավիճակի մասին նորմերը:
ՀՀ Նախարարի խոսքով, օրենքը սահմանում է, որ Հայաստանի բոլոր բնակիչները նախագահից մինչեւ շարքային քաղաքացիները, պաշտպանության ոլորտում պարտավորություններ ունեն:
Օրինագիծը կարգավորում է քաղաքական հարցերում Զինված ուժերի չեզոքության պահպանման հարցը, ասել է Սեյրան Օհանյանը:
Համաձայն օրենքի, Զինված ուժերում քաղաքական կուսակցությունների, միավորումների, արհմիությունների ստեղծումը, ինչպես նաեւ ռազմական զորամասերում, ռազմա-ուսումնական հաստատություններում քաղաքական քարոզչությունը արգելվում է:
Իր հերթին, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Արթուր Աղաբեկյանը նշել է, թե բանակը կմնա քաղաքացիական հսկողության տակ ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակներում:
Օրենքում նշվում է, որ գերագույն գլխավոր հրամանատարը նախագահն է, գլխավոր հրամանատարը պաշտպանության նախարարը, իսկ Զինված ուժերի անմիջական հրամանատարը Գլխավոր շտաբի պետը որպես անձ, որն ունի բարձրագույն զինվորական կոչում: Այս մոտեցումը կիրառվում է ինչպես խաղաղ, այնպես էլ պատերազմական ժամանակներում, ասել է Արթուր Աղաբեկյանը:
Thursday, October 30, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment