ՀՀ Պաշտպանության մասին նոր օրենքով հստակեցվել են Զինված ուժերի կառուցվածքը, գործունեությունը, պաշտպանության ոլորտում կառավարման մարմինների եւ յուրաքանչյուր քաղաքացու խնդիրներն ու պատասխանատվությունը, պաշտպանության նախարարի եւ գլխավոր շտաբի գործառույթները, ինչպես նաեւ հատուկ կետով է մտցվել, ըստ որի ԶՈՒ ողջ անձնակազմը պետք է զերձ մնա քաղաքականությունից: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ով ԱԺ-ում ներկայացնում էր Պաշտպանության մասին օրինագիծը:
Հարցին, թե որքանո?վ է բանակի կառավարման արեւմտյան մոդելին անցումը համապատասխանում այն իրողությանը, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ է, Ս. Օհանյանը պատասխանեց. «Չի կարելի հստակ ասել, որ այս մոդելը արեւմտյան է: Սա մեր հայկական մոդելն է, որտեղ ինտեգրված ղեկավարում է իրականացվելու, առաջին հերթին գերագույն գլխավոր հրամանատարի կողմից, իսկ անմիջական ղեկավարումը` պաշտպանության նախարարի կողմից` նաեւ ԳՇ միջոցով»:
Նրա խոսքով, նման կառավարման մոդելի տարրեր կան ՀԱՊԿ անդամ Ղազախստանի ու նաեւ Ռուսաստանի բանակում:
Ինչ վերաբերում է նրան, որ, ըստ նոր օրինագծի, ոչ միայն պաշտպանության նախարարը, այլեւ փոխնախարարները պարտադիր պետք է լինեն քաղաքացիական անձինք, նախարարն ասաց, որ թեեւ փոխնախարարների պաշտոնները քաղաքացիական դարձնելը այս օրենքով չի կատարվում, քանի որ այն սահմանվում է հաստիքապաշտոնային կառուցվածքում, բայց կառավարությունը գնալու է հենց այդ ճանապարհով եւ պաշտպանության փոխնախարարները նույնպես լինելու են քաղաքացիական անձինք:
Thursday, October 30, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment