Tuesday, October 14, 2008

ՔԱՂԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻՆ ՕԺԱՆԴԱԿՈՂ ԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ «ԱԼԻՔ»-Ի ՏԱՐՕՐԻՆԱԿ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ

Սույն թվի սեպտեմբերի 12-ին, կայացավ Թեհրանի քաղաքային խորհուրդներին օժանդակող խորհուրդների ընտրությունները: Այս ընտրություններում, մայրաքաղաքի հայահոծ քաղաքամասերում, իրենց թեկնածությունն էին դրել նաեւ հայ հայրենակիցներ: Հայ թեկնածուների նկարներն ու անվանացանկը տպելու ժամանակ, «Ալիք» օրաթերթը խտրական մոտեցում ցուցաբերելով որոշ թեկնածուների նկատմամբ, նրանց անունը ընդհանրապես չէր հիշատակել, այդ առիթով հրապարակած իր հավելված էջերում, երբ նույն ժամանակ «հայ հայրենակիցների» շարքում ներկայացրել էր նաեւ Մոհամմադռեզա Փայանդեին եւ Սեյեդ Համիդ Մուսավիին: Իհարկե, եթե «Ալիք»-ականները շեշտեին, որ իրենք հատուկ ցանկից են պաշտպանում, դժգոհելու տեղ չէր մնա: Սակայն վերոհիշյալ հավելվածներում, «Ալիք»-ի կողմից տրված բացատրությունում, խոսվում էր հայ թեկնածուների մասին եւ ոչ թե հատուկ ցանկի, ինչը ապացուցում է, որ «Ալիք»-ականները անտեսման քաղաքականություն կիրառելով, փորձել են արծարծել միայն իրենց նախընտրած մարդկանց եւ վախեցել են «ընդդիմնադիր դեմքերի» նույնիսկ անունները հիշատակել: Ավելի ուշ, «Ալիք»-ի սեպտեմբերի 10-ի համարի, վերջին էջում, որպես «Լրացուցիչ լրատւութիւն», երեւի մեղքերը քավելու հաշվին, նեկայացվում է նաեւ «մոռացված» թեկնածուների անունները, եւ իհարկե, առանց լուսանկարի: Ովքե՞ր էին անտեսվածները: Սասուն (Նարմաք) քաղաքամաս՝ 1- Պետրոս Աբգարյան՝ ԹՀԹ Պատգամավորական ժողովի պատգամավոր, ՀՄՄ «Րաֆֆի» համալիրի վարչության նախագահ, 2- Ժորժիկ Ալահվերդյան, 3- Արմեն Ամրանյան, 4- Սերժիկ Բադալյանց 5- Վալենթին Դիլանչյան, 6- Արամայիս Իսայան, 7- Ռուբիկ Մարկոսյան, 8- Ռոբերտ Մարկոսյան: Զեյթուն (Մաջիդիե) քաղաքամաս՝ 1- Ալբերթ Քոչարյան՝ ԹՀԹ Պատգամավորական ժողովի պատգամավոր, 2- Վահե Խաչատրյան՝ ԹՀԹ Պատգամավորական ժողովի պատգամավոր, «Նաիրի» միության տարիների նախկին նախագահ, 3- Ռոզա Տեր-Ավանեսյան, 4- Վազրիկ Բաղդասարյան, 5- Բաբգեն Քեշիշյան: «Ալիք»-ի անտեսման քաղաքականությունը, իհարկե, չհաջողեց, որովհետեւ Զեյթուն քաղաքամասի անտեսված հինգ թեկնածուներից չորսը ընտրվեցին: Իսկ Սասուն քաղաքամասում, բացի Ժորժիկ Ալահվերդյանից, որ քվեների համեմատությամբ գրավեց երրորդ տեղը, կարծես մնացյալը, ընդհանրապես, ընտրվելու միտք չունեին, քանզի որեւէ որմազդ կամ հայտարարություն չէին տպել: Այդուհանդերձ Պետրոս Աբգարյանն ընտրվեց որպես առաջին եւ Ռոբերտ Մարկոսյանը երրորդ անձնափոխանորդ: Ընտրությունները անցան, բայց... Հրայր

No comments: