Sunday, November 2, 2008

Իտալիայի դատարանը արգելել է երեխային Ուրբաթ անվանել

Իտալիայի դատարանը արգելել է նորածին երեխային տալ Venerdi (Ուրբաթ) անունը նման որոշումը պատճառաբանելով նրանով, որ այդ «տարօրինակ» անունը կարող է հետագայում տղային դարձնել ծիծաղի առարկա, հաղորդում է BBC-ն: Դատավորը բացատրել է, որ Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզո» վեպից վերցրած անունը ասոցացվում է «ստրկամտության եւ թերարժեքության հետ»: Միեւնույն ժամանակ, դատավորը անդրադարձել է Իտալիայի օրնեսդրությանը, որն արգելում է անվանել երեխաներին անուններով, որոնք «կարող են սահմանափակել նրանց շփումը հասարակության հետ եւ անվստահություն առաջացնել»: Ավելին` դատարանը վճռել է երեխային անվանել Գրիգորիո` ի պատիվ սրբի, ում օրը երեխան լույս աշխարհ է եկել: Այնուամենայնիվ, տղայի ծնողները չեն համաձայնել դատարանի որոշման հետ եւ հայտարարել են, որ տանը երեխային անվանելու են Ուրբաթ: Նրանք նաեւ նշել են, որ իրենց հաջորդ երեխային ցանկանում են անվանել Mercoledi (Չորեքշաբթի) անունով:

No comments: