Թուրքիայի վարչապետ Էրդողանի Մոսկվա կատարած այցից եւ Կովկասում անվտանգության պլատֆորմ ստեղծելու առաջարկից հետո հայ վերլուծաբանները պնդում էին, թե Անկարան եւ Մոսկվան գործարք են կնքել ԱՄՆ-ին Կովկասից դուրս մղելու, իսկ հետո Կովկասը ազդեցության գոտիների բաժանելու նպատակով: Այս վարկածն իր վերջին ելույթում «քանդեց» Լեւոն Տեր-Պետրոսյանը, ով առաջ քաշեց ԱՄՆ եւ Թուրքիայի գործարքն ընդդեմ Մոսկվայի եւ նախազգուշացրեց շրջանից Ռուսաստանին դուրս մղելու մասին:
Ով է ճիշտ այս իրավիճակում` դժվար է ասել, որովհետեւ ոչ մեկին հայտնի չէ, թե ինչ մոտիվներով են առաջնորդվում խոսողները: Սակայն փաստերը հաստատում են, որ դավադրություն կա, ընդ որում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ ԱՄՆ հետ: Պարզապես նրանց հետ գործարքի են գնում Թուրքիայի տարբեր քաղաքական ուժերը:
Ստամբուլում սկսվել է Էրգենոկոն գաղտնի միության անդամների դատավարությունը, ովքեր մեղադրվում են պետական հեղաշրջման ծրագրման եւ ահաբեկչական գործունեության համար: Գործով անցնում են մի քանի տասնյակ թուրքական հայտնի լրագրողներ, գիտնականներ եւ պաշտոնաթող զինվորականներ, ովքեր ամենատարբեր հայացքներ ունեն` կոմունիստականից մինչեւ ազգայնական: Իսկ մեղադրական եզրակացության մեջ ասվում է, թե այս ընդհատակյա կազմակերպությունը կապված էր ռուսական հատուկ ծառայությունների հետ, գրում է Կոմերսանտ թերթը:
Էրգենոկոն գաղտնի կազմակերպության գործը սկսվել է դեռ 2007 թ. հունիսին: Նշվում է, թե Էրգենեկոնը գաղտնի միություն է, որ զբաղվում էր իր անդամներին թուրքական հասարակության բոլոր ոլորտներում ներդնելով եւ փորձում էր կառավարել բանակը, ԶԼՄ-ները, քաղաքական կուսակցությունները եւ ակադեմիական շրջանակները: Մեկ տարվա հետաքննությունը պարզել է, որ հենց Էրգենեկոնն է վերջին տասնամյակում Թուրքիայում կատարված աղմկալի եւ չբացահայտված հանցագործությունների հեղինակը: Օրինակ, նրա վրա է դրվել Հրանտ Դինքի սպանությունը 2007թ. հունվարին:
Ծրագրվում էր նաեւ պետական հեղաշրջում: Արդյունքում զինվորականները կվերցնեին իշխանությունը, ինչը քանիցս արել են նախկինում` 1960, 1971, 1980 եւ 1997 թվականներին, գրում է Ռեգնում գործակալությունը: Էրգենեկոնի փաստացի շտաբ-բնակարանը փաստացի Ստամբուլի եկեղեցին էր, որ պատկանում է Թուրքիայի Ուղղափառ եկեղեցուն` քիչ հայտնի կրոնական կազմակերպության, որ առնչություն չունի Կոստանդնուպոլսի պատրիարքությանը (Բյուզանդական): Մեղադրական եզրակացության մեջ ասվում է, թե Էրգենեկոն գաղտնի միությունը կապված էր ռուսական հատուկ ծառայություններին:
Ստացվում է, որ Ռուսաստանի հետ կապված է ոչ թե իշխանությունը, այլ Թուրքիայի ընդդիմությունը: Եթե առաջնորդվենք պարզունակ սխեմայով, դա նշանակում է, որ Թուրքիայի իշխանությունը նախընտրում է ԱՄՆ հետ գործարքները:
Sunday, November 2, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment