կարծում է ռուսաստանցի փորձագետը
«Հայաստանի տնտեսական կյանքը, գործնականում, լիովին քայքայված է, ինչի հետեւանքով հանրապետությունը հեշտությամբ կառավարվում է դրսից: Հինգ-վեց օլիգարխներ վերահսկում են, գործնականում, ողջ տնտեսությունը: Այդ օլիգրախներն ամեն ամիս Հայաստանից դուրս են տանում առնվազն 200-220 մլն դոլարի կապիտալ»: Այդպիսի կարծիք է հայտնել Ռուսաստանի աշխարհաքաղաքական խնդիրների ակադեմիայի նախագահության անդամ, տնտեսագիտության դոկտոր Արա Սարգսյանը:
«Այս հարցում ես լիովին համաձայն եմ իմ ուսուցիչ, ակադեմիկոս Աբել Աղանբեկյանի հետ: Մեզ հարկավոր է մտածել այդ մասին, իսկ այն տնտեսական ճգնաժամը, որը շուտով կսկսվի Հայաստանում եւ տարածաշրջանի բոլոր երկրներում, չի կարող մեզ վրա չանդրադառնալ, ահա թե ինչի համար պետք է մտահոգվել: Հայաստանը մեկն է փոքրաթիվ պետություններից, աֆրիկյան որոշ բանանային պետությունների կողքին, որտեղ արդյունաբերությունը տնտեսությունում երրորդ-չորրորդ տեղն է զբաղեցնում շինարարությունից, գյուղատնտեսությունից եւ ծառայությունների ոլորտից հետո», - նշել է նա: Սարգսյանի կարծիքով, Արեւմուտքը ֆինանսական ներարկումների եւ Հայաստանի տնտեսության նկատմամբ վերահսկողության միջոցով իր ձեռքն է վերցնում հանրապետության իշխանությունը:
«Հանուն արդարության նշեմ, որ դա տեղի է ունենում ոչ միայն Հայաստանում, համանման վիճակում են նաեւ Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, մասամբ` նաեւ Ռուսաստանը: Մենք պետք է միավորվենք Ադրբեջանի եւ Վրաստանի ազգային վերնախավերի հետ` ընդդեմ անգլոսաքսական ազդեցության Հարավային Կովկասում: Հենց այդ հարցում մենք պետք է լինենք միասնական, մեր խնդիրները մենք ինքներս պետք է լուծենք` առանց օտարերկրյա միջամտության», - ամփոփել է Սարգսյանը:
Saturday, December 13, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment