Saturday, December 13, 2008

Հիտլերի նախկին սպասուհին պատմել է «հրաշալի» բռնապետիե մասին

91-ամյա Ռոզա Միտերերը, ով 1930-ականներին եղել է Հիտլերի սպասուհին Բավարիայում գտնվող նրա նստավայրում, խախտել է լռության խոստումը եւ կիսվել ֆյուրերի մասին իր տպավորություններով: «Նա հրաշալի մարդ էր, շատ սիրալիր էր ինձ հետ: Ինչ ուզում եք` ասեք, սակայն մեզ համար նա լավ մարդ էր»,- մեջբերել է սպասուհու խոսքերը The Daily Mail-ը: Հիտլերի մերձավորները պակաս դրվատանքի են արժանացել. տիկին Միտերերը Բորմանին անվանել է «կեղտոտ խոզ», իսկ Գեբելսին` ծուռ ոտքերով սեքսուալ դրսեւորումների տեր մարդ: Սպասուհին հանդիպել է նաեւ Եվա Բրաունի հետ, ով, նրա խոսքերով, մոտ տարածությունից «այդքան էլ գրավիչ չէր»: Այժմ տիկին Միտերերը ապրում է Մյունխենում եւ Հիտլերին սպասարկող անձնակազմից միակ կենդանի մնացած սպասուհին է: «Պարզապես չեմ կարողանում հավատալ, որ Հիտլերի հրահանգով իրականացվել են նման սարսարփելի գործողություններ: Նույնիսկ այժմ ես նախընտրում են հիշել նրա լավ կողմերը»,- նշել է սպասուհին:

No comments: