Thursday, December 11, 2008

Տարեսկզբից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը 2007թ.-ի 9 ամիսների համեմատ 8,5%-ով աճել է

2008թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան են այցելել 402 223 զբոսաշրջիկներ` 2007թ.-ի նույն ժամանակահատվածի 370 731 զբոսաշրջիկների դիմաց (աճը կազմել է 8,5%): ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, նույն ժամանակահատվածում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 392 775 մարդ, կամ 2007թ.-ի հունվար-սեպտեմբերի համեմատ 7,7%-ով ավելի: Զբոսաշրջային կազմակերպությունների միջոցով հանրապետությունից մեկնածների թիվը 2007թ.-ի առաջին ինն ամիսների 8 297-ից այս տարվա նույն ժամանակահատվածում աճել է 7,6%-ով եւ հասել 8 931-ի: 2008թ.-ի հունվար-սեպտեմբերին միջազգային զբոսաշրջիկների ընդունել են 46 հյուրանոցներ` նախորդ տարվա նույն ամիսների 38-ի դիմաց: Հյուրանոցներում եւ հյուրանոցային հանգրվաններում 2008թ.-ի առաջին ինն ամիսներին իջեւանել են 56 654 զբոսաշրջիկներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 44 246-ի դիմաց: ԱՊՀ երկրներից Հայաստան այցելած եւ հյուրանոցներում ու հյուրանոցային հանգրվաններում հաշվառված զբոսաշրջիկների բաժինն ընդհանուրի մեջ 2007թ.-ի հունվար-սեպտեմբերի 23,1%-ի դիմաց 2008թ.-ի նույն ժամանակահատվածում կազմել է 25,1%: Իսկ նրանց բացարձակ թվաքանակը աճել է 39,3%-ով. այդ թվում, Ռուսաստանից ժամանածների բաժինը 17,1%-ից աճել է մինչեւ 17,6%-ի, իսկ բացարձակ թվաքանակը` 31,7%-ով, Վրաստանից ժամանածներինը` 4,1%-ից աճել է մինչեւ 5,2%, իսկ բացարձակ թվաքանակը` 62,1%-ով: ԱՊՀ այլ երկրներից ժամանածների բաժինն ընդհանուրի մեջ 2007թ.-ի առաջին ինն ամիսների 1,9%-ից 2008թ.-ի նույն ժամանակահատվածում հասել է 2,3%-ի, իսկ ժամանածների բացարձակ թվաքանակը` 57,9%-ով: Եվրոմիության երկրներից 2008թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան այցելածների բաժինն ընդհանուրի մեջ կազմել է 38,5%` նախորդ տարվա նույն ամիսների 37,9%-ի դիմաց, իսկ բացարձակ թվաքանակն աճել է 30%-ով: Այլ երկրներից 2008թ.-ի առաջին ինն ամիսներին Հայաստան այցելածների բաժինն ընդհանուրի մեջ կազմել է 36,4%` նախորդ տարվա 39%-ի դիմաց, իսկ բացարձակ թվաքանակը աճել է 19,5%-ով: Մասնավորապես, ԱՄՆ-ից 2008թ.-ի հունվար-սեպտեմբերին Հայաստան այցելածների բաժինն ընդհանուրի մեջ կազմել է 17,3%` նախորդ տարվա նույն ամիսների 21,8%-ի դիմաց, իսկ բացարձակ թվաքանակն աճել է 2%-ով: 2008թ.-ի առաջին ինն ամիսներին հյուրանոցներում եւ հյուրանոցային հանգրվաններում իջեւանած զբոսաշրջիկներից 36,6%-ը կամ 20 739-ը (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 16 201-ի դիմաց) Հայաստան են այցելել գործնական, 16,4%-ը կամ 9 303-ը (9 066)` հանգստի եւ ժամանցի, մնացածը` այլ նպատակներով: Զբոսաշրջային ընկերությունների կազմակերպած ուղեւորություններով Հայաստանից արտասահման մեկնած զբոսաշրջիկների 9,8%-ը կամ 875-ը (3 461) մեկնել են գործնական, 17,9%-ը կամ 1 600-ը (2 705)` հանգստի եւ ժամանցի, մնացածը` այլ նպատակներով:

No comments: