Monday, December 8, 2008

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ ՀԱՍՏԱՏԵՑ 2009 ԹՎԱԿԱՆԻՆ ՌԱԶՄԱԿԱՆ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՈՒՄԸ

ԲԱՔՈՒ, 25 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է 2009 թվականին ռազմական ծախսերի ավելացումը: Միլի մեջլիսի այսօրվա նիստում պատգամավորներն ընդունել են օրենք, որով նախատեսվում է 2009 թվականին պաշտպանության եւ անվտանգության ոլորտի համար հատկացնել ավելի քան 2 մլրդ մանաթ (մոտավորապես 2,2 մլրդ դոլար): 2008 թվականին Ադրբեջանի պաշտպանության եւ անվտանգության համար ծախսերը կազմել են 1,5 մլրդ մանաթ (1,850 մլրդ դոլար): 2003-2008 թվականներին պաշտպանության եւ անվտանգության ծախսերը կազմել են 4,5 մլրդ դոլար:

No comments: