HayInfo. 25-12-2008-.Հինգշաբթի առավոտյան Աթենքում տեղի է ունեցել պայթյունների շարան: Զոհեր չկան, սակայն մեծ վնաս է հասցվել մեքենաների երեք սալոններին, բանկին և Գյուղատնտեսական զարգացման և սննդամքերթի նախարարության շենքին:
Այս գործողությունների համար պատասխանատվություն առայժմ ոչ ոք չի ստանձնել, սակայն դրանք վերագրվում են հույն երիտասարդների անարխիստ խմբերին, որոնք հաճախ են պայթյուններ իրականացնում Աթենքում և Սալոնիկում:
Հարձակումների թիրախ հաճախ դառնում են կառավարական հաստատությունները, բանկերը, քաղաքական կուսակցությունների և արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցչություններ, ինչպես նաև ոստիկանական բաժանմունքներ և մեքենաներ:
Վերջին երեք շաբաթվա ընթացքում Աթենքում և մի շարք խոշոր հունական քաղաքներում բռնության և բողոքների զգալի աճ է գրանցվել դեկտեմբերի 6-ին ոստիկանության աշխատակցի կողմից 15-ամյա երիտասարդի սպանության պատճառով: Ձերբակալվել են հարյուրավոր մարդիկ:
Հիշեցնենք, որ երիտասարդի սպանությունից հետո անկարգությունների նոր պատճառ դարձավ տնտեսական իրավիճակը: Նշենք, որ բողոքների ալիքը տարածվեց նաև Եվրամիության այլ երկրներում:
Friday, December 26, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment