HayInfo. 25-12-2008- Մոսկվայում հարձակում է կատարվել երկու եկվորների վրա: Նրանցից մեկը մահացել է: Ինչպես հաղորդել են իրավապաշտպան մարմիններում, գիշերը մոսկովյան բժշկական հաստատություններից մեկի դարպասների մոտ կանգ է առել մի մեքենա, որից դուրս են նետել երկու հոգու մարմին: Կովկասյան արտաքինով երկու տղամարդկանց մոտ արձանագրել են կրծքի եւ որովայնի բազմաթիվ խոցած եւ կտրած խորը վնասվածքներ: Տուժածներից մեկը քիչ անց վախճանվել է: Պարզվել է, որ նա Հայաստանի քաղաքացի էր եւ բնակվում էր Նիժնի Նովգորոդում: Այս դեպքի հիման վրա քրեական գործ է հարուցվել, հաղորդում է «Ռոսբալտ»-ը:
Friday, December 26, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment