ԵՐԵՎԱՆ, 23 ԴեԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր ընդունել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերիի գլխավորած պատվիրակությանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ մամուլի եւ տեղեկատվության վարչությունից, ողջունելով հյուրերին` Էդվարդ Նալբանդյանը գոհունակություն է հայտնել փոխշահավետ համագործակցության վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունների կապակցությամբ:
Անդրադառնալով երկու երկրների միջեւ տնտեսական հարաբերությունների ընդլայմանը` նա բարձր է գնահատել դեկտեմբերի 15-ին Թեհրանում կայացած միջկառավարական համագործակցության հանձնաժողովի նիստի արդյունքները: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի եւ Իրանի միջեւ տրանսպորտային ու էներգետիկ ոլորտներում համատեղ ծրագերի իրականացման հետ կապված հարցեր:
Wednesday, December 24, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment