ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն այսօր ընդունել է ԻԻՀ անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարի տեղակալ Ալի Բաղերիի գլխավորած պատվիրակությանը, որի եռօրյա այցը Արթուր Բաղդասարյանի` ԻԻՀ կատարած այցի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում է:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային անվտանգության խորհրդի մամուլի գրասենյակից, քննարկվել է Հայաստան-Իրանի Իսլամական Հանրապետություն հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ, շեշտվել է այդ հարաբերությունները ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային հարաբերությունների համատեքստում դիտարկելու անհրաժեշտությունը: Կողմերը համակարծիք են եղել, որ երկու երկրները համագործակցության մեծ ներուժ ունեն:
Քննարկվել են նաեւ Հայաստան-Իրան երկաթգծի, նավթամուղի, Երեւան-Բաթում ավտոմայրուղու կառուցմանը Թեհրանի մասնակցության խնդիրները: Կողմերն ընդգծել են Հայաստան-Իրան հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու անհրաժեշտությունը:
Ա. Բաղդասարյանը եւ Ա. Բաղերին կարեւորել են ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար գործնական քայլերի իրականացումը եւ նշել, որ դրան կարող է մեծապես նպաստել Հայաստանի եւ Իրանի անվտանգության խորհուրդների միջեւ ձեւավորվող հատուկ կոմիտեն:
Ա. Բաղդասարյանն իր իրանցի գործընկերոջը պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան. այցը տեղի կունենա 2009 թվականին:
Wednesday, December 24, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment