ԱՆԿԱՐԱ, 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: «Ներողություն եմ խնդրում» արշավի միջոցով Թուրքիայում փորձում են հոգեբանական հող նախապատրաստել ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Հյուրրիյեթ» օրաթերթը, հայտարարել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի պատգամավոր, նախկին վարչապետ եւ արտգործնախարար Մեսուդ Յըլմազը:
«Մինչ օրս աշխարհի 16 պետություններ, ԱՄՆ-ի 25 նահանգներ ճանաչել են ցեղասպանությունը: Սակայն խոսքն այժմ ավելի լուրջ քայլի մասին է: Խոսքը ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից մինչեւ ապրիլ նմանատիպ որոշում ընդունելու մասին է: Միացյալ Նահանգների նոր նախագահի ու փոխնախագահի խոստումները ցույց են տալիս, որ դա շատ հավանական է: Այժմ Թուրքիայում այդ ստորագրահավաքի միջոցով փորձ է արվում հոգեբանական հող նախապատրաստել այդ որոշման համար: Անհրաժեշտ է, որ դրա դեմ հանդես գան բոլորը` Թուրքիայի նախագահից մինչեւ շարքային քաղաքացիներ, անհրաժեշտ է մեր զանգվածային հակազդեցությունը: Այստեղ ամենամեծ պարտականությունն ընկնում է մեր արտգործնախարարության ուսերին»,- հայտարարել է Մեսուդ Յըլմազը:
Sunday, December 28, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment