Sunday, December 28, 2008

Հովիկ Աբրահամյան. ««Յոթի գործով» դատավարության ավարտից հետո Հայաստանի նախագահը համաներման մասին հրամանագիր կստորագրի»

«Ես համոզված եմ, որ 2009 թվականին Հայաստանի իշխանությունները միահամուռ ուժերով կարող են լուծել երկրի առջև դրված խնդիրները», - հայտարարել է ԱԺ խոսնակ Հովիկ Աբրահամյանը ԶԼՄ-ներկայացուցիչների համար խորհրդարանում կազմակերպված ամանորյա ընդունելության ժամանակ։ Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ Անդրադառնալով Հայաստանի կողմից ԵԽԽՎ պահանջների կատարմանը` Հ.Աբրահամյանն ասել է. «Մենք պետք է անենք անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի կատարենք ԵԽ այն պահանջները, որոնք բխում են մեր պետության շահերից, իսկ եթե կան պահանջներ, որոնք չեն համապատասխանում մեր շահերին, ապա դրանք մենք մտադիր չենք կատարել»։ «Յոյթի գործով» Հայաստանի նախագահի կողմից հնարավոր համաներման առնչությամբ Հովիկ Աբրահամյանն ընդգծել է. «Սա, անշուշտ, իմ անձնական կարծիքն է, բայց ես կարծում եմ, որ «յոթի գործով» դատավարության ավարտից հետո Հայաստանի նախագահը կստորագրի համաներման մասին հրամանագիր»։

No comments: