Sunday, December 28, 2008

Թուրք փաստաբանը մեղադրանք է ներկայացրել ընդդեմ «Ներողություն եմ խնդրում» նախաձեռնության հեղինակների

ԿԵՍԱՐԻԱ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Կեսարիայի փաստաբաններից Օրհան Փեկմեզջին դիմել է դատախազություն` ընդդեմ «Ներողություն եմ խնդրում» նախաձաեռնության կազմակերպիչների եւ համանուն կայքէջի պատասխանատուների մեղադրանք ներկայացնելու համար: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները: Թուրք փաստաբանի հայցադիմումում նախաձեռնության հեղինակներին ներկայացվում են «անհիմն մեղադրանքներով պատմությունը խայտառակելու, անհիմն մեղադրանքներով հասարակությանը վիրավորելու եւ զրպարտելու, ցեղասպանության անհիմն պնդումներին օժանդակելու, ազգային շահերին վնասելու եւ կեղծիքների միջոցով արշավի համար ստորագրություններ հավաքելու» մեղադրանքներ: «Ներողություն եմ խնդրում» խորագրով արշավին աջակցում է արդեն ավելի քան 22 հազար մարդ: Այս արշավին հակազդելու նպատակով Թուրքիայում գործում է «Ներողություն եմ ակնկալում» կայքը, որը, վերջին տվյալների համաձայն, հավաքել է 101 հազարից ավելի ստորագրություն:

No comments: