Ստամբուլում Ադրբեջանի գլխավոր հյուպատոս Սայադ Արան Սալահլըն քննադատել է թուրք մտավորականների «հայերից ներողություն խնդրելու» նախաձեռնությունը:
Ինչպես հաղորդում են թուրքական լրատվամիջոցները, ադրբեջանցի դիվանագետը, հայտարարելով, որ Ադրբեջանի իշխանությունները շատ մոտիկից հետեւում են այդ արշավին, նշել է, թե այն «անիմաստ եւ սխալ քայլ է»:
«Թուրքերն ի՞նչ են արել, որ ներողություն խնդրեն»,- ասել է Սալահլըն` ավելացնելով, թե «ով պետք է ներողություն խնդրի 1970-80-ական թթ. սպանված 71 թուրք դիվանագետների, Թուրքիայի տարբեր վայրերում տեղի ունեցած կոտորածների հետեւանքով սպանված թուրքերի համար»:
Ադրբեջանցի դիվանագետը չի մոռացել խոսել նաեւ այսպես կոչված «Խոջալուի կոտորածի» մասին:
Sunday, December 28, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment