A1+. 27-12-2008- Գալիք 2009 թվականը հողեղեն Ցուլի տարի է: Ցուլը ուժի եւ աշխատանքի խորհրդանիշն էր: Տարին խոստանում է լինել բեղուն եւ առատաձեռն, սակայն այս ամենը պետք է հատուցվի չարքաշ աշխատանքով:
Հողեղեն ցուլը իր լիիրավ իրավունքների մեջ կմտնի հունվարի 29-ից: Տոներին նախապատրաստվելիս` մի չարաշահեք մսեղենը, քանի որ դա կարող է նեղացնել տարվա հովանավորին, իսկ եթե տանը ունենաք նրան խորհրդանշող որեւէ իր, ապա կշահեք վերջինիս բարեհաճությունը:
Արեւմտյան ավանդույթի համաձայն` հունվարի 26-ից սկսվում է դեղին ցուլի տարի: Արեւմտյան երկրներում այդ տարին դիմավորում են այնպիսի հագուստով, որը իր մեջ պարունակում է դեղին երանգ: Սեղանը պետք է լինի շատ կանաչեղեն, բանջարային կերակուրներ, դեղնագույն մրգեր, ասենք` բանան, ցիտրուսային մրգեր, խուրմա:
Անցնող տարվա համեմատ այս տարի ֆինանսական լուրջ տատանումներ չեն սպասվում, սակայն ֆինանսական զարգացումներ եւս ակնկալել հարկավոր չէ:
Ի՞նչ կանոններ է անհրաժեշտ պահպանել, որպեսզի տարին ավելի բարեհաճ լինի:
1.Ցուլի տարին դիմավորելիս անհրաժեշտ է ջանալ, որ սեղանին չլինի տավարի միս, ցուլը կարող է նեղանալ:
2. Չափից ավելի ջանք մի թափեք ամանորյա հանդերձանքի առումով: Ցուլը աշխատասեր է եւ նրան չի սազի շքեղ, վառ եւ երեկոյան հագուստներ: Ամեն ինչ պետք է լինի համեստ, համարյա գործնական, բայց ճաշակով:
3. Գալիք տարվա գույներն են հանգիստ եւ տաք գույները. նարնջագույնի եւ դեղինի բոլոր երանգները, որոնք հիշեցնում են աշնանային տերեւների, ավազի, տաք, այրող արեւի մասին:
4. Բնակարանը զարդարելու դեպքում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել, որ շատ լինեն ապրանքներ բնական իրերից, հատկապես փայտից:
5. 2009թ. դիմավորելիս սեղանին դնել 12 կամ 5 մոմեր: Դրանք կարող են լինել դեղին, ոսկեգույն, արծաթագույն, երկնագույն կամ մանուշակագույն: Եթե տանը կան արդեն սպիտակ մոմեր, ապա ավելացրեք միայն դեղինները:
6. Սեղանը նախընտրելի է, որ դրվի սենյակի մեջտեղում, իսկ սեղանի կենտրոնում` մրգեր եւ համեմունք:
7. Անհրաժեշտ է, որ ցուլին դիմավորենք նրա սիրելի կերակուրներով: Իսկ ի՞նչ է նա սիրում ուտել`չոր խոտ, ծղոտ, հյութալի խոտ:
Ի դեպ, ցուլը տնային կենդանի է, եւ նախընտրելի է ամանորը դիմավորել ընտանեկան տաք միջավայրում, հարազատների ու բարեկամների շրջանակներում: Սեղանը պետք է լինի տոնական եւ լեփ-լեցուն` բազմաբնույթ ճաշատեսակներով: Այդ դեպքում եւ տունը տարվա ընթացքում կլինի առատ:
Ցուլը սիրում է, որ նվերները լինեն պրակտիկ, կիրառելի:
ՑՈՒԼԸ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է
2009-ը Առնետների համար բարեհաջող է լինելու, սպասվում են նոր անակնկալներ, մեծ հաջողություններ, լուրջ եւ պատասխանատու աշխատանք:
Ցուլը, թեեւ համարվում է տարվա գահակիրը, թեեւ նրա բոլոր երազանքները հակված եմ իրականացման, ամեն դեպքում նա չի կարող խուսափել աշխատանքից եւ այն ինչ կտրվի նրան այս տարվա ընթացքում? կլինի համարժեք նրա համառությանը, համբերատարությանը եւ աշխատասիրությանը:
Վագրերի համար տարին չափազանց ժլատ կլինի հրաշքների հարցում, սակայն ամեն ինչ մարդու ձեռքերում է , եւ նա կարող է կյանքից ստանալ այն, ինչ ցանկանում է ,եթե լինի խոհեմ եւ հավասարակշիռ:
Կատուներին սպասվում են դժվարին ակնթարթներ, սակայն կյանքում ամեն ինչ հաղթահարելի է, երբ կա հավատ, հույս եւ սեր: Պետք է դրսեւորել համառություն, լինել ինքնավստահ եւ կյանքի ղեկը կտեղաշարժվի ի օգուտ Ձեզ:
Վիշապները տարին կապրեն երազանքների մեջ, մինչդեռ կյանքը իրականությամբ կարող է ապտակ դառնալ ամենաանսպասելի պահին, պետք է լինեն զգոն եւ ուշադիր:
Օձերի համար տարին շատ բարենպաստ է, նա միշտ էլ առանց ավելորդ ծանրաբեռնվածության եւ տքնաջան աշխատանքի կարող է հաց եւ տաք անկյուն ունենալ:
Ձիերի համար տարին բաեհաջող է հատկապես ընտանեկան կարգավիճակի բարելավման հարցում, տարին բազմախոստում է եւ երջանկաբեր: Այծերի համար եւս տարին լի կլինի բազմաթիվ հաջողություններով , կիրականան նրա վաղեմի երազանքները, նրան սպասվում են ուրախ տոներ եւ մշտապես բարձր տրամադրություն:
Կապիկների համար տարին չափազանց լավը կլինի. Ցուլը հանդիսանում է վերջինիս հովանավորը եւ ցանկացած նախաձեռնություն 2009-ում կպսակվի հաջողությամբ:
Աքլորների համար տարին բեղուն է աշխատանքի մեջ, իսկ այդ աշխատանքը միշտ կհատուցվի ըստ արժանավույնս, այնպես , որ աքլորները 2009 թվականին դժգոհելու առիթ չեն ունենա:
Շների համար տարին մի քիչ անհանգիստ բնույթ կկրի, նրանք շատ հաճախ կարող են իրենց սեփական ափսեում չզգալ, սակայն ամեն ինչ անցողիկ է , եւ ամեն ինչ արդյունքում բարեհաջող կավարտվի:
Խոզերի համար տարին չափազանց դժվար է լինելու. անհրաժեշտ է լինել ավելի համբերատար , հարմարվող եւ ավելի լավատես:
No comments:
Post a Comment