Wednesday, December 24, 2008

Ալի Բաբաջան. «Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վեճերի լուծումը երբեք այսքան մոտ չի եղել»

HayInfo. 23-12-2008-Թուրքիայի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ վեճերի լուծումը երբեք այսքան մոտ չի եղել: Այդ մասին «Հուրիեթ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: «Սերժ Սարգսյանի վարչակազմը հավատում է, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ առկա խնդիրների լուծումը կայունություն եւ բարեկեցություն կբերի երկրին», - ասել է Բաբաջանը: Նրա խոսքերով` Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ նրա ադրբեջանցի պաշտոնակից Իլհամ Ալիեւը լուծում գտնելու համար անհրաժեշտ կամք են ցուցաբերում: «Եթե նրանք առաջընթաց արձանագրեն, մեր գործը կդյուրանա», - նշել է Բաբաջանը` հավելելով. - «Մենք դեռեւս վերջնական փուլում չենք, բայց մեծ առաջընթաց ենք արձանագրել»:

No comments: