Wednesday, December 24, 2008

«Հայե'ր, ներե'ք մեզ» քարոզարշավի նախաձեռնողներին լուրջ վտանգ է սպառնում

HayInfo. 23-12-2008- Որոշ թուրքական աղբյուրների համաձայն, այն բանից հետո, երբ Թուրքիայում սկսվեց «Հայե'ր, ներե'ք մեզ» քարոզարշավը, երկրում շատ լարված իրավիճակ է տիրում եւ այդ քարոզարշավի նախաձեռնողներին, ում արդեն քննադատել եւ «դավաճան ու ֆաշիստ» են անվանել, լուրջ վտանգ է սպառնում: Նույն այդ աղբյուրների տվյալների համաձայն, Թուրքիայի ազգայնական ուժերը՝ թուրք ռազմական ուժերի աջակցությամբ, պատրաստ են ամեն կերպ խոչընդոտել քարոզարշավի նախաձեռնողների գործողություններին եւ ուժ գործադրել թուրք մտավորականության այն ներկայացուցիչների հանդեպ, ովքեր միացել են «Հայե'ր, ներե'ք մեզ» քարոզարշավին: Ինչպես հաղորդել է անկախ ֆրանսիացի լրագրող Ժան Էքիյանը, Թուրքիայի անցյալի վերանայման այդ քարոզարշավը շատ լավ կազմակերպված է եւ դրան ակտիվ մասնակցություն է ցուցաբերում երիտասարդությունը: Չնայած շատերի կասկածներին, քարոզարշավի նախաձեռնողները շարունակում են հավատալ, որ Թուրքիայի կառավարությունն ի վիճակի է հաղթահարել երկրում ստեղծված ճգնաժամը: Այդ մասին հաղորդում է PanARMENIAN.NetԴրա հետ մեկտեղ Ժան Էքիյանը հիշեցնում է, որ թուրք մտավորականության մի շարք ներկայացուցիչներ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունների համար ենթարկվել են եւ շարունակում են ենթարկվել քրեական հետախուզության: Նրանց մեջ է նաեւ հրատարակող Ռաջիպ Զարաքօղլուի գլխավոր օգնական Մեհմեդ Ալի Վարիսը, որը 2002թ. «Թուրքական նույնության վարկաբեկում» հոդվածի համար դատապարտվել էր բանտարկման եւ չէր ազատվել, քանի որ չէր կարողացել վճարել գրավը՝ $150000:«Հայե'ր, ներե'ք մեզ» հանրագրի տակ, որում հայերից ներողություն է հայցվում Հայոց ցեղասպանության համար, իրենց ստորագրությունն են դրել արդեն ավելի քան 20 հազար հոգի: Հանրագիրը Ինտերնետում տեղակայվել է դեկտեմբերի 15-ին:Քարոզչության նախաձեռնողներն են Ստամբուլի Բանչելի համալսարանի պրոֆեսոր, լրագրող Չենգիզ Աքթարը, պրոֆեսոր Բաշքին Օրանն ու Թուրքիայի ակադեմիական շրջանակների եւս 200 ներկայացուցիչներ, լրագրողներ, հասարակական գործիչներ: «Ես չեմ կարող համաձայնել Օսմանյան կայսրության հայերին բաժին հասած այդ աղետի հանդեպ անտարբերության եւ ժխտման հետ: Ես հրաժարվում եմ անարդարությունից, գործում եմ իմ կամքով, կիսում եմ իմ հայ եղբայրների ու քույրերի զգացմունքներն ու ցավը եւ հայցում նրանց ներողամտությունը»,- ասվում է հանրագրում:

No comments: