HayInfo. 29-12-2008- 2007-2008 թթ.-ի համապետական ընտրություններից հետո Հայաստանը բարեփոխումների փուլ է մտել՝ ևս մեկ քայլ անելով դեպի ժողովրդավարություն և սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավում, ասվում է ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի՝ ժողովրդին ուղղված շնորհավորական ուղերձում: Այդ մասին հաղորդում է Նովոստի-Արմենիան: «Հանրագումարի բերելով ամբողջ տարվա ընթացքում արվածն ու չարվածը, կարելի է փաստել, որ անցնող տարին փորձությունների ու ձեռքբերումների տարի էր»,- ասվում է ՝ հայկական օրենսդիր մարմնի հասարակայնության հետ կապերի վարչության կողմից տրամադրված հաղորդագրության մեջ։ «Ուզում եմ Հայաստանում ու Հայաստանից դուրս բնակվող մեր բոլոր հայրենակիցներին մաղթել համերաշխություն, հանդուրժողականություն ու հաջողություններ: Մենք ապրում ենք դժվարին, բայց հետաքրքիր ժամանակներում և բոլոր նախադրյալներն ունենք մեր սերունդներին ժառանգելու ավելի բարեկեցիկ, ավելի կայուն ու զարգացած տնտեսությամբ երկիր: Շնորհավորում եմ ձեր Ամանորն ու Սուրբ Ծնունդը, մաղթում եմ խաղաղություն, առողջություն, երջանկություն»,- ասվում է խորհրդարանի խոսնակի շնորհավորական ուղերձում։
Tuesday, December 30, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment