«Լրագիր». 13.12.2008- Բակո Սահակյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայության եւ ԼՂՀ Սահմանադրության ընդունման տարեդարձի կապակցությամբ ԼՂՀ երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանին շնորհվել է Արցախի հերոսի կոչում եւ Ոսկե արծիվ շքանշան:Բակո Սահակյանի եւ Արկադի Ղուկասյանի հարաբերությունները մշուշոտ են: Նախագահության իր երկրորդ ժամկետը լրանալուց մեկ եւ կես տարի անց Արկադի Ղուկասյանին թույլատրվեց գրասենյակ բացել Ստեփանակերտում: Ընդ որում, իրականություն չդարձան համառորեն պտտվող խոսակցություններն այն մասին, թե Արկադի Ղուկասյանին տրվելու է այս կամ այն պաշտոնը` Հայաստանի ԱԳ նախարար, Սփյուռքի նախարար, Ղարաբաղի ԱԳ նախարար, Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն: Չնայած այն բանին, որ Ղուկասյանին «բաժանում էին» այս պաշտոնները, նա մինչ այժմ «գործի մեջ» չէ:Բակո Սահակյանի ինչին էր պետք պարգեւատրել Արկադի Ղուկասյանին Ղարաբաղի բարձրագույն պարգեւով` հասկանալի չէ: Երկու տարբերակ կա` կամ այդպիսով ներկայիս նախագահը «կազատվի» Ղուկասյանի հավակնություններից, կամ էլ նրան պատրաստում են հերթական «համահայկական» պաշտոնի համար:
Saturday, December 13, 2008
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment