Thursday, February 12, 2009

Ձերբակալություն՝ շուն բռնաբարելու համար

«Առավոտ». 11-2-2009- ԱՄՆ-ի Կանզաս նահանգում շան բռնաբարության համար ձերբակալվել է թուրք երիտասարդ, ըստ «Նոյյան տապանի»՝ գրում է Chicago Tribune թերթը: Պարբերականի փոխանցմամբ, Կանզասի համալսարանի ֆիզիկայի բաժնի 20-ամյա ուսանող C.B.-ն, որը Միացյալ Նահանգներում է գտնվում ուսանողական վիզայով եւ համարվում է Թուրքիայի Հանրապետության քաղաքացի, շանը բռնաբարելուց հետո տանջամահ է արել խեղճ կենդանուն եւ թաղել մոտակա այգիներից մեկում: Տեղեկությունների համաձայն, թուրք երիտասարդը նման մի հանցագործության համար էլ ձերբակալվել էր 2008թ. օգոստոսին: Նա ազատ է արձակվել 12 հազար դոլար գրավի դիմաց եւ բնակության վայրից չբացակայելու պայմանով:

No comments: