Thursday, February 12, 2009

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար «ոսկե հնարավորություն» կստեղծվի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր ...

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար «ոսկե հնարավորություն» կստեղծվի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր ագրեսիվ քաղաքականությունից. Քաղաքագետ
HayInfo. 11-2-2009- Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար «ոսկե հնարավորություն» կստեղծվի միայն այն դեպքում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր ագրեսիվ քաղաքականությունից, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հայ քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։ Այդ մասին հաղորդում է Նովոստի-Արմենիան ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը Հայաստան կատարած իր այցի ընթացքում ասաց, որ 2009 թ.-ին «ոսկե հնարավորություն» է ստեղծվել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման համար, որը պետք է հիմնված լինի փոխզիջումների վրա։ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ տարբեր տարիների բազմիցս հնչել են «բաց պատուհանի», «բաց դարպասների», «խաղաղության ճանապարհի» առկայության մասին խոսքեր, իսկ այսօր՝ Ղարաբաղյան կարգավորման «ոսկե հնարավորության» մասին, որը, փորձագետի կարծիքով, այսօր իրականում գոյություն չունի։ «Այս հնարավորությունն ի հայտ կգա միայն այն ժամանակ և այն դեպքում, եթե Ադրբեջանը հրաժարվի իր ագրեսիվ և ռազմատենչ հայտարարություններից ու գործողություններից։ Առայժմ ես լավատես եմ և ոչ մի նոր բան չեմ ակնկալում։ Ղարաբաղն ինչպես ապրեց 2008 թ.-ին, այդպես էլ կանցկացնի 2009, 2010, 2011 և հաջորդող տարիները»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։ Քաղաքագետի խոսքերով, Բաքուն այսօր զենք է գնում ու շարունակում ատելություն սերմանել իր հասարակությունում, և քանի դեռ հնչում են նման հայտարարություններ, կարգավորման հնարավորություն չի լինի։ Միևնույն ժամանակ նա նշեց, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները ուղղված են արտաքին աղբյուրներին և տնտեսական սպառնալիք են պարունակում։ «Կարգավորման ոչ մի պայմանագրի կամ լուրջ փաստաթղթի չարժե սպասել, քանի դեռ այդ խնդրում շոշափվում են տարածաշրջանում առկա տարբեր երկրների տնտեսական շահերը»,- ասաց Մելիք-Շահնազարյանը։ Ղարաբաղյան հակամարտությունը սկիզբ է առել 1988 թ.-ին, երբ հիմնականում հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը հայտարարեց Ադրբեջանի կազմից դուրս գալու մասին։ 1991 թ. դեկտեմբերի 10-ին, Խորհրդային Միության փլուզումից մի քանի օր առաջ, Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցավ հանրաքվե, որի ժամանակ բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 99,89 տոկոսը Ադրբեջանից ամբողջովին անկախանալու կողմ քվեարկեց։ Դրանից հետո սկսվեցին լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որոնց հետևանքով Ադրբեջանը կորցրեց վերահսկողությունը Լեռնային Ղարաբաղի և նրան հարակից յոթ շրջանների նկատմամբ։ 1994 թ.-ի մայիսի 12-ին՝ զինադադարի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո հակամարտության գոտում դադարեցին ռազմական գործողությունները։ Պատերազմի հետևանքով երկու կողմից զոհվեց մոտավորապես 25-30 հազ մարդ և մոտ մեկ միլիոնը ստիպված եղավ լքել բնակավայրերը։ Զինադադարի ռեժիմի մասին համաձայնությունը պահպանվում է մինչ այժմ։ 1992 թ.-ից մինչ օրս ընթանում են բանակցություններ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահներն են ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան։

No comments: