Tuesday, February 17, 2009

ԲԱՆԱԿԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄԸ ՎՏԱՆԳՎԱ՞Ծ Է

Վրաստան. բյուջեի կրճատումները կարող են վտանգել բանակի վերականգնման գործընթացը A1+. 16-2-2009- Պաշտպանական բյուջեի կրճատումները խոչընդոտելու են բանակի նախապատերազմյան մարտունակության վերականգմանը Կոբա Լիկլիկաձե, Թբիլիսի, (Կովկասյան Լրատու # 480, 13-ը փետրվարի, 2009թ.) Վրաստանի կառավարությունը գումար է հատկացրել, որը հազիվ կբավականացնի Ռուսաստանի հետ օգոստոսյան պատերազմի ժամանակ բանակի կրած վնասներից հետո այն վերականգնելու համար? չհաշված, ինչպես նշում են մասնագետները, բանակի վերազինման խոստման իրականացումը: Չարաբաստիկ 5-օրյա պատերազմի ժամանակ պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Դավիդ Քեզերաշվիլիի հավաստմամբ? միայն ռազմական տեխնիկայի առումով Վրաստանը ունեցել է ընդհանուր առմամբ 400 միլիոն դոլարի կորուստ: Իսկ նախագահ Միխայիլ Սահակաշվիլին անցյալ տարվա օգոստոսին հայտարարեց, որ բանակի վերականգման համար 18 ամիս կպահանջվի: Պատերազմից մի քանի ամիս հետո? դեկտեմբերին, Քեզերաշվիլուն պաշտպանության նախարարի պաշտոնում փոխարինած Դավիդ Սիխարուլիձեն առաջնահերթ խնդիր է դարձրել երկրի պաշտպանունակության մակարդակի ամրապցումը? համապատասխանեցնելով այն ՆԱՏՕ-ի բաղձալի անդամակցությանն ուղղված չափորոշիչներին: «Առաջին հերթին պետք է զբաղվել հակահռրթիռային համակարգերի, հակատանկային միջոցների եւ օդային ուժերի զարգացման միջոցառումներով», նշել է նախարարը: Սակայն այս տարի երկրի պաշտպանական բյուջեն կկազմի ընդամենը 900 միլիոն լարի (540 միլիոն դոլար)? 2008-ի համեմատությամբ կրճատվելով 500 մլիլիոնով: Մասնագետների կարծիքով այս գումարը հազիվ կբավականացնի հասցված ավիրածությունները վերացնելու համար, եւ դժվար թե մնացած միջոցներով հնարավոր լինի հոգալ բանակի վերազինման ծախսերը: Հարավային Օսիայի նկատմամբ Վրաստանի իշխանության վերականգնման փորձն ավարտվեց ռուսական ներխուժումով, եւ մասնագետների հավաստմամբ? սրա հետեւանքով հասցված վնասի չափերն այնպիսին են, որ դեռեւս երկար ժամանակ կպահանջվի բանակի նախապատերազմական հզորությունը վերականգնելու համար: «Բյուջեի կրճատման պայմաններում պաշտպանության նախարարությունը միայն մասամբ կփոխհատուցի բանակի կրած նյութական կորուստները, բայց անձնակազմի կազմավորման համար տարիներ կպահանջվեն, որպեսզի պատերազմի ժամանակ զոհվածներին փոխարինեն պատրաստված սպաները», նշում է Վրաստանի Ազգային Գվարդիայի նախկին հրամանատար պաշտոնաթող գեներալ Կոբա Կոբալաձեն: «Ներկայում վրացական բանակի մարտունակությունը չափազանց ցածր է, քան մինչեւ անցյալ տարվա օգսոստոսը: Բնականաբար, արդյունքում ? երկրի անվտանգությունն ու պաշտպանունակության մակարդակը նույնպես կասկածի տակ են դրվել»: Ռազմական մեկնաբան Իրակլի Ալադաշվիլին նշում է հակամարտության ժամանակ կրած կորուսների մանրամասները. կարճատեւ պատերազմի ժամանակ 170 զինվոր եւ սպա էր զոհվել, իսկ 400-ը? վիրավորվել: «Ռուսական զորքերը մեծ քանակությամբ ռազմական սարքավորումներ են ոչնչացրել կամ վերցրել իբրեւ ռազմավար. 70 տանկ եւ զրահապատ մեքենաներ, մոտավորապես 10 հրետանային համակարգ, 4 BUK-1M տեսակի օդուժի պաշտպանության համակարգ, 2 կործանիչ եւ 3 նավ», նշում է ռազմական մեկնաբանը: «Բացի այդ, ոչնչացվել է 4.000 ավտոմատ եւ մեծ քանակությամբ ռազմամթերք»: Թբիլիսիի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունները պատերազմից հետո շարունակում են լարված մնալ: Պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց Հարավային Օսիայի եւ մեկ այլ սեւծովյան անջատողական տարածքի? Աբխազիայի անկախությունը: Վրաստանը համարում է, որ Ռուսաստանն ուղղակի օկուպացրել է այս տարածքները, քանի որ Մոսկվային արդեն թույլ են տվել այստեղ ռազմակայաններ հիմնել: Անցյալ ամիս, երբ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն եւ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը ռազմավարական համագործակցության պայմանագիր ստորագրեցին, վերլուծաբանները շտապեցին զգուշացնել, որ այս հանգամանքը կարող էր Ռուսաստանի զայրույթը հարուցել: Վաշինգտոնը նմանատիպ պայմանագրեր արդեն էր 1998-ին Բալթյան երկրների հետ. ենթադրվում է, որ հենց այս փաստաթղթերը նպաստեցին այս երկրների ՆԱՏՕ-ի անդամակցությանը դրանից 6 տարի հետո: Այնուամենայնիվ, Վրաստանում ոմանք մտահոգվում են, արդյո?ք Վաշինգտոնի նոր վարչակարգը իր նախորդի պես շահագրգռված կլինի Թբիլիսիի հետ սերտ կապերի հաստատման հարցում. կասկածները խիստ ուժեղացան, երբ անցյալ ամիս նշանավոր «Freedom House» հետազոտական կենտրոնը ցածր գնահատեց Վրաստանի ժողովրդավարական առաջընթացի մակարդակը: «Վրացական բանակի ցածր մարտունակության վիճակով մտահոգված անձի կողմից» «Նյու Յորք Թայմս»-ում դեկտեմբերին տեղ գտած ռազմական վերլուծության համաձայն? դեռեւս հսկայական ներդրումներ կպահանջվեն, որպեսզի բանակը համապատասխանեցվի չափանիշներին: Զեկույցում նշվում է, որ վրացական ռազմական ուժերը խիստ կենտրոնացված են եւ ավելի շատ ենթարկվում են ոչ թե հայեցողական, այլ հապշտապ որոշումներին: Բացի այդ, բանակի վրա բացասական ազդեցություն ունեն ղեկավարման չկայացած օղակները եւ բարձրաստիճան պաշտոնյաների վատ ընտրությունը, որն արվում ոչ թե մասնագիտական բարձր հատկանիշների, այլ անձնական ծանոթությունների հիման վրա: Ավելին, վերլուծության համաձայն? վրացական բանակում բացակայում են նաեւ արդի ռազմական ադմինիստրացիայի գլխավոր տարրերը, որոնք պետք է առաջ գային ազգային անվտանգության դոկտրինում հռչակված? զինվորական անձնակազմի առաջընթացին աջակցելու նպատակով կադրերի ղեկավարման հատուկ գաղտնի նյութերի մշակման գործընթացի հստակեցման շնորհիվ: Երբ զեկույցի մասին Վրաստանում եւս տեղեկացան, Սահակաշվիլին շտապեց պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակել մասնագիտությամբ հոգեբույժ Սիխարուլիձեին, որը նախկինում եղել է Վրաստանի դեսպանը Վաշինգտոնում: Այնուամենայնիվ, վերլուծաբանները կարծում են, որ այս եւ մի շարք այլ փոփոխությունները մակերեսային բնույթ են կրում եւ աննշան ազդեցություն կունենան: «Այս փոփոխությունները պարզագույն վերադասավորում են հիշեցնում: Իրականում, Միխայիլ Սահակաշվիլին սեփական սխալների համար պատժում է ռազմական մարմիններին. իսկ սա, իր հերթին, կրկին վկայում է երկրում գործող ավտորիտար ռեժիմի մասին», ասում է ռազմական ակադեմիայի նախկին ռեկտոր պաշտոնաթող գեներալ Գեորգի Սեսիաշվիլին: Ռուսական զորքերից կրած ամոթալի պարտությունը մեծ հարված հասցրեց բանակի հեղինակությանը, որի մասին մինչ այդ վրացական հասարակությունը բավական մեծ կարծիք ուներ: Պատերազմից հետո մամուլում հաճախ էին գրում դասալքության մեղադրանքով ձերբակալվածների մասին. տեղեկությունների համաձայն? մոտավորապես 50 սպաների եւ զինվորների նկատմամբ նման մեղադրանք էր հարուցվել: Պաշտպանության նախարարությունը այդպես էլ չի ներկայացրել զինծառայողների նկատմամբ դասալքության մեղադրանքով հարուցված քրեական գործերի թվաքանակի հստակ տվյալները: «Մեր ունեցած տեղեկությունների համաձայն? 30 զինծառայողներ պատասխանատվության են ենթարկվել դասալքության մեղադրանքով: Այնուամենայնիվ, նրանց բաց են թողել մինչեւ Նոր տարվա տոնը», ասում է Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանի նախկին տեղակալ Սոֆիո Խորգուանին: Ամոթալի պարտության պատճառով սկսված դասալքություններն ու փախուստները թուլացրել են բանակի բարոյական ոգին, որը, մի շարք մասնագետների համոզմամբ, երկար տարիներից հետո միայն կվերականգնվի: 23-ամյա Գեորգին, որը շատ երիտարդների պես ընկեր է կորցրել պատերազմի ժամանակ, այժմ անվստահությամբ է մոտենում ռազմական կարիերայի գաղափարին: «Ես մտածել եմ ռազմական կարիերայի մասին, սակայն երբ տեսա թե ինչպես էին անխուսափելի մահվան ուղարկում զինվորներին ու պահեստայիններին, սկսեցի կասկածել», IWPR-ի հետ զրույցում ասաց երիտասարդը: Ազգային հեռուստատեսային ալիքները փորձեցին նոր զինվորների նախապատրաստման լայնամասշտաբ լուսաբանման միջոցով արտացոլել այս աղոտ պատկերը: Այսպես, 600 զինվորներ արդեն անցնում են նախապատրաստման կուրսը, բացի այդ նախատեսվում է իսրայելյան եւ չեխական արտադրության ժամանակակից զինամթերքով համալրված նոր հրետանային բրիգադի կազմավորումը: Կոբա Լիկլիկաձեն Թբիլիսիում Ազատություն ռադիոկայանի ռազմական մեկնաբան է: Հոդվածն արտատպվում է Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի IWPR «Կովկասյան լրատու» պարբերականից www.iwpr.net :

No comments: