Sunday, February 15, 2009

Թուրքական Նեվշեհեր համալսարանի ռեկտորը հայոց լեզվի դասավանդողներ է փնտրում Ադրբեջանում

/PanARMENIAN.Net/ . 14.02.2009 - Թուրքիայի Բարձրագույն կրթության գործերի խորհուրդը վերջնականապես թույլ է տվել Նեվշեհեր համալսարանում հայոց լեզվի եւ գրականության ֆակուլտետ բացել: Ֆակուլտետի բացումը սպասվում է 2009թ., բայց բարդություններ են առաջացել հայոց լեզվի դասախոսների հավաքի հետ կապված: Ինչպես գրում է թուրքական Zaman թերթը, համալսարանի ռեկտոր Ֆիլիզ Կըլըչը ներկա պահին դասախոսներ է փնտրում Ադրբեջանում: Նրա խոսքով, ֆակուլտետին անհրաժեշտ է առնվազն 3 դասախոս, որպեսզի դասընթացները սկսվեն: Ստամբուլի հայկական համայնքը կազմում է մոտ 60 հազար հայ: Թուրքիայում բնակվում է նաեւ մոտ 2 միլիոն համշենահայ, որոնք իսլամ են դավանում: Նրանք խոսում են արեւմտահայերենի բարբառով եւ չեն կարող դասախոս լինել:

No comments: