Saturday, February 7, 2009

Թուրքիան պատրաստվում է Իսրայելին մեղադրել պաղեստինցիների ցեղասպանության մեջ

/PanARMENIAN.Net/ 06.02.2009 Թուրքիայի պետական դատախազ Աբդուրրահման Յալչինքայան հայտարարել է, որ սկսել է «Ձուլած արճիճ» գործողության ընթացքում Գազայի սեկտորում ՑԱԽԱԼԱ-ի գործողությունների հետաքննությունը: Այն կոչված է պարզելու, թե արդյոք կարելի է սեկտորի վերջին գործողությունները ցեղասպանություն համարել, եւ արդյոք դրանք մտնում են «մարդկության դեմ իրագործված հանցագործությունների» մեջ, հաղորդում է Zman.com-ը: Հետաքննությունը սկսվեց այն բանից հետո, երբ դատախազությունը պաշտոնական բողոք ստացավ երկրի մի շարք իսլամիստական «իրավապաշտպան» կազմակերպություններից: Հայցվորները պահանջում են մեղադրանք ներկայացնել Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսին, վարչապետ Էհուդ Օլմերթին եւ ԱԳՆ ղեկավար Ցիպի Լիվնիին:

No comments: