
«Ազատություն» 7-2-2009- Անվտանգության հարցերին նվիրված 45-րդ միջազգային խորհրդաժողովի շրջանակներում երեկ ուշ երեկոյան Մյունխենում կայացել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանի հետ: Այդ մասին «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց արտգործնախարարության մամլո խոսնակի պաշտոնակատար Տիգրան Բալայանը:
Հանդիպման ժամանակ քննարկվել են հայ - թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությունները:
Տիգրան Բալայանը փոխանցեց նաեւ, որ Մյունխենում Հայաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպում նախատեսված չէ:
Մյունխենյան հանդիպումը Նալբանդյան-Բաբաջան երկրորդ հանդիպումն է այս տարվա ընթացքում. առաջինը կայացավ անցած շաբաթ Դավոսում` համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում:
Դավոսյան ֆորումի շրջանակներում հանդիպեցին նաեւ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
No comments:
Post a Comment