Wednesday, February 11, 2009

ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԽՆԴԻՐՆԵՐ

«ԱԶԳ- 11-02-2009 Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ հայ-վրացական սահմանին` Նինոծմինդայի անցակետում, «ասեղ գցելու տեղ չկա»: Նեղլիկ ճանապարհին մեքենաների վարորդներն ու ուղեւորները ստիպված են երկար սպասել վրացական անցակետում, մինչեւ համապատասխան ծառայության աշխատողները կարողանան աշխատեցնել իրենց համար բոլորովին անծանոթ համակարգիչները: Ստեղծված խառնաշփոթի պատճառը, պարզվում է` վրացական կողմում վերջերս նոր սարքավորումների տեղադրումն է եղել, որը համապատասխան մասնագետների պակասի հետ միասին, ստեղծել է այս իրավիճակը: «Ա-ինֆոյի» տվյալներով, եղել են դեպքեր, երբ Ախալքալաքից եւ Նինոծմինդայից Երեւան ուղեւորվող երթուղային տաքսիները ստիպված են եղել վրացական անցակետում առավոտվանից մինչեւ երեկո սպասել իրենց հերթին: Սա էլ այն ժամանակ, երբ ուղեւորներից շատերը կարող են շտապ վիրահատության կարիք ունեցողներ կամ օդանավի թռիչքից ուշացողներ լինել:

No comments: