Lragir. 11-2-2009- Հայաստանին ձայնից չզրկելու քայլը, ըստ քաղաքագետ Մանվել Սարգսյանի, պայմանավորված էր նրանով, որ Եվրոպան թերեւս զգուշացավ Հայաստանն իր ձեռքով Ռուսաստանին հանձնելու հեռանկարից: Նա հիշեցրել է, որ ԵԽԽՎ քննարկումից առաջ Հայաստանը տարբեր գործիչների շուրթերով պատրաստակամություն հայտնեց ընդհուպ իսլամական ուղղությամբ գնալ, եթե զրկվի ձայնից:
Այդ առումով, Մանվել Սարգսյանը համաձայն չէ, որ ԵԽԽՎ որոշումը գործարք էր Ղարաբաղի հարցով, որ Հայաստանը համաձայնել է զիջումների լուծման հարցում, իսկ ԵԽԽՎ-ն էլ չի զրկել ձայնից: Ըստ Մանվել Սարգսյանի, գուցե ԵԽԽՎ ուղղությամբ Հայաստանի դժվարություններն Արեւմուտքը փորձի օգտագործել իր շահից ելնելով, եւ ճնշման միջոց դարձնել այլ հարցերի կապակցությամբ, սակայն միեւնույն ժամանակ ոչ ոք միամիտ չէ եւ հասկանում է, ավելացնում է փորձագետը, որ Ղարաբաղի հարցի լուծման համար անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ կողմերի փոխհամաձայնությունը, առանց որի լուծում հնարավոր չէ, եւ որն առայժմ բացակայում է:
Մանվել Սարգսյանն այդուհանդերձ կարծում է, որ հիմնավոր էր հանրահավաքները Ղարաբաղի հակամարտության գործընթացի վտանգավոր զարգացումների պատճառով դադարեցնելու ընդդիմության քայլը: Ըստ փորձագետի, այդ ժամանակ իսկապես կար գործընթացի բավական վտանգավոր զարգացման հեռանկար, քանի որ Ռուսաստանը ոգեւորված լինելով Վրաստանի նկատմամբ իր ավանտյուրայից, փորձում էր այն շարունակել Ղարաբաղի ուղղությամբ եւ այնտեղ հասնել ռուսական զինուժի ներկայության` խաղաղապահների տեսքով: Մանվել Սարգսյանն ասում է, որ Ռուսաստանին դա կարող էր հաջողվել այն բանի շնորհիվ նաեւ, որ նրա հետ գործակցել սկսեց Թուրքիան, որը ելնելով իր շահից, կարող էր տալ Ղարաբաղի գոտում ռուսական ռազմական ներկայության համաձայնություն: Սակայն, ըստ Մանվել Սարգսյանի, նոյեմբերի 2-ի մայնդորֆյան հռչակագրով Ռուսաստանն ըստ էության ինքն իր ձեռքով գործընթացը կրկին վերադարձրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատ եւ ռուսական ավանտյուրայի գոնե այդ փուլը Հարավային Կովկասում ավարտվեց:
Ըստ այդմ, Մանվել Սարգսյանը, ասելով, թե ընդդիմությունն իհարկե ինքը կորոշի, թե ինչով է պայմանավորելու իր հետագա գործողությունները, այդուհանդերձ կարծում է, որ մարտի 1-ից հետո ընդդիմության գործողությունները կթելադրվեն ոչ թե Ղարաբաղի հակամարտության գործընթացով, այլ Հայաստանի ներքին կյանքի իրողություններով:
Thursday, February 12, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment