Օղակաձեւ այգում, Վ. Տերյանի արձանի հարեւանությամբ, արդեն մի քանի ամիս է՝ հասարակական զուգարան է տեղադրվել: Թե ինչո՞ւ է այդ զուգարանը դրվել հենց արձանի կողքին, քանի որ այգում զուգարանի համար ազատ եւ հարմար այլ վայրեր շատ կան, անհասկանալի է: Գուցե զուգարանի սեփականատերը մտածել է արձանի մոտ ավելի շատ մարդիկ են հավաքվում, ձեռքի հետ էլ՝ զուգարանից կօգտվեն: Չնայած մեր մեծ պոետի ծննդյան օրը՝ փետրվարի 9-ին ոչ ոք արձանին չի մոտեցել եւ ծաղիկներ չի դրել, բայց զուգարանից, աշխատակցի խոսքերով, բավականին մարդ է օգտվել:
Ծառայությունն արժե 100 դրամ:
Thursday, February 12, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment