«ԱԶԳ» 04-04-2009- Արտերկրից դեպի Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների ծավալն այս տարվա առաջին երկու ամիսներին 2008-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է շուրջ 30 տոկոսով: Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության իրականացրած դիտարկումների` այդ թվում` Ռուսաստանից փոխանցումները նվազել են 32 տոկոսով: Ինչպես նշեց գործակալության պետ Գագիկ Եգանյանը, այս ցուցանիշի նվազման միտումն ի հայտ է եկել դեռեւս 2008-ի չորրորդ եռամսյակից, երբ ոչ առեւտրային նպատակով դրամական փոխանցումների ծավալը կազմել էր ընդամենը 430 մլն ԱՄՆ դոլար` երրորդ եռամսյակի 536 մլն դոլարի դիմաց: Այնինչ, նրա խոսքով, բոլորին է հայտնի, որ դրամական փոխանցումների ծավալը որպես կանոն ավելանում է հենց չորրորդ եռամսյակում: Եթե համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը չլիներ, ըստ Գ. Եգանյանի, կանխատեսվում էր, որ նախորդ տարվա չորրորդ եռամսյակում մասնավոր տրանսֆերների ծավալը կկազմեր շուրջ 700 մլն դոլար:
Saturday, April 4, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment