/PanARMENIAN.Net/ 03.04.2009 - Իրանը կարող է խաղաղ նպատակներով զարգացնել ատոմային տեխնոլոգիաները, եւ նրա միջուկային խնդիրը պետք է լուծել` պահպանելով երկրի ինքնուրույնությունը: Այդ մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման: «Ես իսկապես գտնում եմ, որ ԱՄՆ, Ռուսաստանը, եվրոպական երկրները` մենք բոլորս շահագրգռված ենք, որպեսզի Իրանը միջուկային զենք ձեռք չբերի»,- ասել է Օբաման մամլո ասուլիսին Ստրասբուրգում, որտեղ մասնակցում է ՆԱՏՕ-ի հոբելյանական գագաթաժողովին:
Նա նշել է, որ G20 գագաթաժողովի շրջանակներում Լոնդոնում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հետ զրույցի ժամանակ քննարկել է այնպիսի մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությունը, որոնք պահպանում են Իրանի ինքնուրույնությունը եւ որոնք Իրանին թույլ կտային խաղաղ նպատակներով զարգացնել ատոմային տեխնոլոգիաները: «Բայց միանգամայն պարզ է, որ Մերձավոր Արեւելքում միջուկային սպառազինության մրցավազքն անհնար է»,- ընդգծել է Օբաման, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
Saturday, April 4, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment