Saturday, April 25, 2009

ՀՀ ղեկավար. Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել

/PanARMENIAN.Net/ 24.04.2009- «Իմ պաշ¬տոնա¬վարման սկզբից ես ունեցել եմ երեք հանդիպում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ եւ կարծում եմ` այս մեկ տարին բավականաչափ ժամանակ էր, որ մենք փոխադարձ հասկացված լինենք, որպեսզի կարողանայինք յուրաքանչյուրիս դիրքո¬րոշումը ճշտել եւ կարծիք կազմել: Կարծում եմ` հիմա արդեն ժամանակն է, որ մենք կարողանանք արագացնել ողջ գործընթացը եւ գնալ լուծումների»,- Ռուսաստանի Russia Today հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հայաստանի նախագահի խոսքով, առանցքային խնդիրը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիրն է, եւ եթե այս հարցը լուծվի, ապա մնացած բոլոր հարցերը հեշտու¬թյամբ կկարողանանք լուծել: Ես ուրախ եմ, որ վերջին ժամանակներս Ադրբեջանի ղեկավարությունը սկսել է խոսել խնդրի` միջազգային բոլոր սկզբունքներին համա¬պա¬տասխան կարգավորման մասին: Օրերս Ադրբեջանի նա¬խագահը Ռուսաս¬տանի նախագահի հետ հանդիպումից հետո հանդես գալով ռուսական լրատ¬վամիջոցների առջեւ, բազմիցս ասաց, որ, այո՛, այս խնդիրը պետք է լուծվի միջազ¬գային իրավունքի բոլոր սկզբունքներին համահունչ: Հիշեցման կարգով ուղղակի ասեմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը երկար տարիների ընթացքում խոսում էր, որ ԼՂ-ի խնդիրը կարող էր լուծվել կամ ռազմական ճանապարհով, կամ էլ` միայն տարածքային ամբողջա¬կանության սահմաններում»,- նկատել է Սերժ Սարգսյանը: Ինչպես նշել է երկրի ղեկավարը, Հայաստանը երբեք Ադրբեջանից տարածքային պահանջներ չի ունեցել: «Այստեղ խնդիրն ուղղակի աղա¬վաղ¬վում է, եւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման խնդիրը ներկայացվում է որպես Հայաստանի կողմից Ադրբեջանին ներկայացվող տարածքային պահանջ, ինչը, իհարկե, այդպես չէ»,- ընդգծել է ՀՀ նախագահը: Հայաստանի ղեկավարը հիշեցրել է, որ ԵԱՀԿ արտգործնախարարների վերջին գագաթաժողովին, որը տեղի ունեցավ անցյալ տարվա վերջին Հելսինկիում, որպես խնդրի լուծման սկզբունքներ մատնանշվում էին երեքը` տարածքային ամբողջականություն, ինքնորոշում եւ ուժի կիրառման բացառում: «Այն սկզբունքները, որ այսօր բանակցությունների համար հիմք են հանդիսանում, ու որոնք մեզ առաջարկվել են Մինսկի խմբի, Մինսկի խմբի համանախագահների կողմից, հենց ելնում են այդ երեք սկզբունքներից: Այնպես որ, եթե այդ տեսանկյունից նայելու լինենք, մենք բավականաչափ առաջ ենք գնացել, եւ այստեղ էլ իրավիճակն էապես փոխելու հնարավորություններ կան»,- հայտնել է Սերժ Սարգսյանը:

No comments: