
HayInfo. 24-4-2009- Ռուսասական Russia Today հեռուստաալիքին տված հարցազրուցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անդրադարձել է հայ–թուրքական հարաբերություններին։
«Մենք ելնում ենք այն գաղափարից, որ այո՛, եղել է ցեղասպանություն, բայց Թուրքիայի կողմից ցեղասպանության չճանաչման փաստը մենք չենք համարում անհաղթահարելի խոչընդոտ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու համար», – հայտարարել է Սերժ Սարգսյանը։Այդ մասին հաղորդում է Թերթ.ամ-ըՆա ևս մեկ անգամ հաստատել է, որ Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելուն։ Խոսելով Աբդուլլա Գյուլի՝ Թուրքիա–Հայաստան հանդիպմանն այցելելու հրավերի մասին երկրի ղեկավարը ուշագրավ հայտարարություն է արել.
«Ինչպես գիտեք, մինչ Գյուլի այցը Հայաստան թուրքերը երկու նախապայման էին առաջ քաշում. առաջին նախապայմանը կապված էր ցեղասպանության հետ, իսկ երկրորդը` Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ։ Եվ բանակցությունների ընթացքում մենք` և հայերս, և թուրքերը, ղեկավարվում էինք այդ սկզբունքով` առանց նախապայմանների հարաբերությունների հաստատում, այնուհետև ցանկացած հարցի քննարկում, որ կարող է հետաքրքրել կողմերին։ Ինչպես գիտեք, պարոն Գյուլն այդ ժամանակ ինձ հրավիրեց` դիտելու պատասխան ֆուտբոլային խաղը, և ես հաճույքով կընդունեմ պարոն Գյուլի հրավերը, կայցելեմ Թուրքիա, եթե սահմանները մինչ այդ բաց լինեն, կամ էլ մենք լինենք դրա նախաշեմին», – ասել է ՀՀ նախագահը։
Սերժ Սարգսյանը նաև անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին շրջանում հնչեցրած հայտարարություններին այն մասին, թե հայ-թուրքական հարաբերությունները կարող են կարգավորվել, եթե Հայաստանի Հանրապետությունը գնա զիջումների Լեռնային Ղարաբաղի խնդրում.
«Մենք սա գնահատեցինք որպես ձեռք բերված պայմանավորվածություններից հետընթաց և նախա¬պայմանի առաջադրում։ Ես կարծում եմ, որ մենք բանակցություններում այնքան ենք առաջ գնացել, որ հիմա արդեն գնդակը գտնվում է Թուրքիայի խաղադաշտում։ Եվ, եթե խոսում ենք «ֆուտբոլային դիվանագիտության» մասին, տերմին, որը լրագրողներն են հարմարեցրել մեր բանակցային գործընթացին, ապա պետք է ասենք, որ ֆուտբոլային խաղը սահմանափակվում է կոնկրետ ժամանակով»։
No comments:
Post a Comment