Thursday, April 2, 2009

Թուրքիայի հետ սահմանի բացումը կնվազեցնի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից

/PanARMENIAN.Net/ 01.04.2009 - Բրիտանական Links ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Դենիս Սամմուտը գտնում է, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը Հայաստանի ու Թուրքիայի միջեւ եւ սահմանի բացումը կնպաստի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ու երկու կողմերի առաջխաղացմանը` շուտափույթ կարգավորման ուղղությամբ: «Հայաստանն ու Թուրքիան մի շարք չլուծված խնդիրներ ունեն հարաբերություններում, որոնք բոլորովին կապված չեն ղարաբաղյան հակամարտության հետ: Դիվանագիտական հարաբերությունների հաստատումն ու սահմանների բացումը կարող են կարեւոր եւ դրական իրադարձություն հանդիսանալ ողջ տարածաշրջանի համար, եւ վաղ թե ուշ տարածաշրջանի բոլոր երկրները շահ են ստանում դրանից»,-հավաստիացրել է Links-ի գործադիր տնօրենը: Բացի այդ, սահմանի բացումը մանեւրելու հնարավորություն կտա Հայաստանին եւ կնվազեցնի նրա կախվածությունը Ռուսաստանից, ասել է Սամմուտը: Նա կոչ է անում ադրբեջանցի քաղաքագետներին վերաբերվել սահմանի բացման հարցին` հաշվի առնելով ներկա իրողությունները, հաղորդում է TrendNews-ը:

No comments: