
/PanARMENIAN.Net/ 24.04.2009- GUNLUK թերթը` Թուրքիայի քրդամետ ժողովրդավարական կուսակցության (DTP) տպագրական մարմինը, առաջին էջում զետեղել է «Մենք հիշում ենք... մենք ցավակցում ենք» փոքր նյութը: Դրանում խոսվում է 1915թ. ապրիլի 24-ին սկսված իրադարձությունների մասին, բայց, բնականաբար, չի հիշատակվում «ցեղասպանություն» բառը: Ճիշտ է, հոդվածի հեղինակը գրում է, որ Հայաստանում այդ օրն անվանում են «մեծ կոտորածի» օր:
GUNLUK-ը հիշեցնում է, որ 1915-1916թթ. տեղահանումների ընթացքում զոհվել է Արեւելյան Անատոլիայի գրեթե ողջ հայ բնակչությունը: Հոդվածում խոսքեր կան նաեւ հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի մասին, որն ազգայնականների կողմից սպանվեց 2007թ.:
No comments:
Post a Comment