/PanARMENIAN.Net/ 27.05.2009 - Չնայած նրան, որ Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության գործունեությունն այժմ իրականացվում է բարդ միջազգային իրավիճակում եւ համաշխարհային ճգնաժամի պայմաններում, Իրանի եւ Թուրքիայի հետ ՀՀ պետական սահմանների պաշտպանության խնդիրն իրականացվում է ողջ ծավալով: Այդ մասին մայիսի 27-ին Երեւանում «Սահմանապահի օրվան» նվիրված մամլո ասուլիսում, պատասխանելով PanARMENIAN.Net-ի թղթակցի հարցին, հայտարարել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության պետ, գեներալ-լեյտենանտ Սերգեյ Բոնդարեւը: «ՀՀ իրավապահ մարմինների հետ համատեղ ձեռնարկվում են բոլոր միջոցները սահմանային մաքսանենգության բացահայտման եւ կասեցման ուղղությամբ: Ընդամենը սահմանապահ ջոկատների հատվածում եւ անցակետերում 2009թ. ձերբակալվել է 99 սահմանախախտ, ինչը 12 տոկոսվ ավելի է, քան 2008թ, նույն ժամանակահատվածւմ, առգրավվել է 494,7 հազար ռուբլու մաքսանենգ ապրանք, 21 միավոր սառը զենք»,-ասել է գեներալ-լեյտենանտը:
Ըստ Ս.Բոնդարեւի, լուրջ ուշադրություն է հատկացվում անասնագողության կասեցմանը: «Վերջին միջադեպը գրանցվել է 2004թ.: Բացի այդ, 2009-ին անճշտություններ են բացահայտվել 1023 մարդու փաստաթղթերում, թույլ չի տրվել սահմանն անցնել 499 մարդու»,-հայտարարել է նա: Ամփոփելով, Բոնդարեւը հավաստիացրել է, որ «հայ ժողովուրդը կարող է հանգիստ լինել, Հայաստանի պետական սահմանը հուսալիորեն պահպանվել է եւ այսուհետ եւս կպահպանվի»:
Thursday, May 28, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment