Sunday, May 10, 2009

«Մեր թշնամին պատրաստ չէ». Կոմանդոսի պատասխանը ադրբեջանցիներին

Tert.am.9-5-2009- «Մեր հասարակությունը պետք է իմանա, վստահ լինի՝ մենք կարող ենք պաշտպանվել, թե՞ դրանք խոսակցություններ են։ Հավատացեք, որ մեր թշնամին պատրաստ չի, ինքը չունի բանակ։ Ու իրենք չունեն էդ ուժը. իրենք զենք-զինամթերք են գնել Ուկրաինայից, հիմա էլ կեսին նստացրել են (նկատի ունի, որ զենքն անպիտան է եղել)», - այսօր Շուշիիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ լրագրողներին ասել է հայտնի գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը՝ պատասխանելով ռազմական բյուջեի հզորացման վերաբերյալ ադրբեջանցիների հայտարարություններին։ Կոմանդոսը հայտարարել է, որ չպետք է թերագնահատել թշնամիներին, բայց «մենք էլ ուժեղ ենք, պատրաստ ենք ու ամեն օր պատրաստվում ենք»։

No comments: