Saturday, May 9, 2009

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են Լեռնային ղարաբաղի կարգավորման հեռանկարները

HayInfo 7-5-2009- Լեռնային ղարաբաղի կարգավորման հեռանկարներն են քննարկվել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի՝ Չեխիայի մայրաքաղաքում տեղի ունեցած հանդիպման ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ հղում անելով: Հանդիպումը տեղի ունեցավ հինգշաբթի Պրահայում ԱՄՆ դեսպանատանը: Հանդիպմանը բացի նախագահներից մասնակցում էին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, ԵԱՀԿ ՄԽ համանախագահներ Մեթյու Բրայզան, Յուրի Մերզլյակովը և Բեռնար Ֆասիեն, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:"Նովոստի-Արմենիա"

No comments: