«Ազգ» 27-5-2009- «Ֆրանսիայի Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ուրացումը դատապարտող նախագծի ընդունումն անհրաժեշտ եմ համարում», այս մասին Գրենոբլի հայկական համայնքի կողմից հրատարակվող «AZAD» հանդեսին ասել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ֆինանսների հանձնաժողովի նախագահ, Ազգային ժողովում 2006-ի աշնանն ընդունված Հայոց ցեղասպանության ուրացումը դատապարտող օրինագծի հեղինակ, սոցիալիստ պատգամավոր Դիդյե Միգոն: Ինչ վերաբերում է Սենատում նախագծի քննարկման ուշացմանը, Դ. Միգոն նշել է, որ նախագծի քննարկմանը դեմ է արտահայտվել կառավարությունը: Միգոն միաժամանակ նշել է, որ կատարված ցեղասպանության ուրացման դեպքում յուրաքանչյուր ոք իրեն կարող է անարգված զգալ: Ներկայացնելով Թուրքիայի Եվրոմիության անդամակցության հարցում Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության դիրքորոշումը, պատգամավորն ասել է, որ Եվրոմիությանը Թուրքիայի հնարավոր անդամակցությանը պետք է նախորդի վերջինիս կողմից Հայոց ցեղասպանության փաստի ճանաչումը, հաղորդում է «Արմենպրեսը»:
Thursday, May 28, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment