/PanARMENIAN.Net/ 30.05.2009 - Հակամարտությունների կարգավորման Դեյթոնի մոդելը սառեցման մոդելն է: Դա հակամարտությունների լուծման վատ փորձ է, եւ կրկնել այն ղարաբաղյան հակամարտության դեպքում չի ստացվի: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի ղեկավար Միխաիլ Ալեքսանդրովը: «Լեռնային Ղարաբաղն երբեք չի համաձայնվի կարգավորման այդ մոդելի նմանությամբ: Դա կարող է պատահել միայն այն դեպքում, եթե ռազմական ուժ կիրառվի, սակայն քանի դեռ Ռուսաստանը Հայաստանի կողքին է, դա հնարավոր չէ»,-ասել է ռուս փորձագետը:
Մայիսի 29-ին ելույթ ունենալով Երեւանում կայացած հանրահավաքում, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել Դեյթոնի մոդելով, որը կիրառվեց Բոսնիայի հակամարտության կարգավորման ժամանակ:
«Նման հայտարարություններով Տեր-Պետրոսյանը կատարում է արեւմտյան ուժերի պատվերը»,-ասել է Մ.Ալեքսանդրովը:
Sunday, May 31, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment